Աշխատանքի ընդունում

Մանուշ.

Բարև ձեզ: Ես ուզում եմ իմանալ, եթե հղին ուզում է գրանցվել որևէ մի կազմակերպությունում որպես աշխատող, նա քանի՞ ամիս պետք է աշխատի, այսինքն քանի՞ ամիս պետք է սոց վճար փոխանցվի նրա համար, որ աշխատողը ստանա իր ֆիզ.արձակուրդի գումարը:
Շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 մեկնաբանություն
Արմեն
Արմեն
15 տարի առաջ

որև է սահմանափակում ամրագրված չկա, բայց հաշվարկը կատարվում է նախորդ 3 ամսվա կտրվածքով, եթե այդքանից պակաս է ապա օրացուցային օրերով, բայց ես խորհուրդ չեի տա 3 ամսից փոքր ժամկետի համար

Շուշանիկ
Շուշանիկ
15 տարի առաջ

Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողին ապահովագրական նպաստ տրվում է, եթե նա վերջին մեկ տարվա ընթացքում մինչև ժամանակավոր անաշխատունակության ծագումը աշխատել է 3 ամսից ոչ պակաս կամ վերջին 2 տարվա ընթացքում` 10 ամսից ոչ պակաս