«

»

Май 16 2020

Կարո՞ղ է արդյոք միկրոձեռնարկատիրության սուբյեկտը իրավաբանական անձին ՀԴՄ տրամադրել

Սուսաննա.

Բարև ձեզ։ Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվողը (առևտուր) կարո՞ղ է աշխատել իրավաբանական անձի հետ, մասնավորապես՝ իրավաբանական անձին ՀԴՄ տրամադրել, որտեղ կարտացոլվի իրավաբանական անձի ՀՎՀՀ-ն:

0

3 մեկնաբանություն

  1. Tigran
    Tigran

    Ոչ, միկրոբիզնեսի համակարգում առևտուր թույլատրվում է Երևանից դուրս, եթե առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում չեք գործելու: Հստակեցրեք ձեր հարցը, թե ինչպիսի համագործակցություն եք նախատեսում իրականացնել իրավաբանական անձի հետ: Այլ է հարցը, եթե դադարեցնեք ձեր գործունեությունը և ՀԴՄ-ն վարձակալության պայմանագրով տրամադրեք իրավաբանական անձին օգտագործման:

    0

  2. Аватар
    karine

    Այո, կարող եք ՀԴՄ կտրոն տրամադրել իրավաբանական անձին, որտեղ արտացոլված կլինի նրա ՀՎՀՀ-ն։

    0

  3. Ամիկում
    Ամիկում

    Միանշանակ ոչ: ՀՕ-ի 267հոդվածի 5կետ 10) համաձայն Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին ապրանքների մատակարարման գործարքներ իրականացրած՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը։

    0

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160

Loading...