«

»

Май 18 2020

ԱՁ-ն զբաղվում է մանրածախ առևտրով

Արփինե.

Բարև ձեզ: ԱՁ-ն զբաղվում է մանրածախ առևտրով, վաճառում է կաթսաներ՝ փաստաթղթով ձեռք բերված, այս պահին խանութը, որում իրականացնում էր վաճառքը, փակվում է, կարելի՞ է արդյոք ՀԴՄ-ն վերահասցեավորել բնակարանի հասցեով և կատարել առաքում՝ տպելով ՀԴՄ կտրոն կանխիկով վճարել ցանկացողների համար։

0

5 մեկնաբանություն

Перейти полю для комментария

  1. Tigran
    Tigran

    Այո,սակայն եթե ՀԴՄ-ի կիրառման օբյեկտ նշված է խանութի հասցեն, ապա պետք է կատարել գրանցման օբյեկտի փոփոխություն, քանի որ Ա/Ձ-ն ռեգիստրում հաշվառված է իր բնակության հասցեով:

    0

    1. Аватар
      Արփինե

      Բայց ԱՁ-ի հաշվառման հասցեում չենք ուզում գրանցել ՀԴՄ-ն, այլ բնակարանում, իսկ անհրաժեշտություն կա՞ ՀԴՄ-ի վրա երկու բաժին բացելու և վաճառքի համար առանձին ՀԴՄ տպել, առաքման համար որպես ծառայություն՝ այլ, թե՞ ավելի ճիշտ է ներառել ապրանքի արժեքի մեջ։

      0

      1. Tigran
        Tigran

        Թող լինի այլ բնակարանում նորմալ է,օբյեկտ ասելով նկատի ունենք ՀԴՄ-ի տեղակայման վայրը, տեսած կլինես հաշվետվությունների համակարգում կիրառվող հասկացություն է: Առաքման արժեքը ներառեք ապրանքի գնի մեջ, հասկանում եմ հնարավոր է առաքումը դուք չեք կատարելու այլ վստահելի անձի միջոցով, կարծում եմ գնորդի համար էլ հարմար կլինի միայն այդ մասին պետք է տեղյակ պահել:

        0

        1. Аватар
          Արփինե

          Շնորհակալ եմ շատ:

          0

  2. Аватар
    karine

    Այո կարող եք գործունեության հասցեն փոխել և աշխատել։

    0

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160

Loading...