«

»

Май 20 2020

Հասարակական կազմակերպությունը դրամաշնորհային ծրագիր է շահել

Գայանե.

Բարև ձեզ: Հասարակական կազմակերպությունը Գերմանիայից դրամաշնորհային ծրագիր է շահել՝ մոտ 1.5 միլիոնի, արդյո՞ք այն պետք է հարկվի: Եվ 2-րդ հարցս. գնումները մրցույթո՞վ է պետք իրականացնել, թե՞ առանց մրցույթի:

0

6 մեկնաբանություն

Перейти полю для комментария

  1. Аватар
    Դիանա Ավդալյան

    Բարև հարգելիս, գնումների ընթացակարգը պարտադիր է միայն պետական հիմնարկների համար, ՀԿ-ների համար պարտադիր չէ, իսկ հարկ վճարելու մասով՝ եթե իր կանոնադրությամբ սահմանված գործունեության համար է այդ գումարը ծախսելու, կարծում եմ՝ չպետք է հարկվի:

    2+

  2. Tigran
    Tigran

    Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ չեն համարվում՝ ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացած ակտիվները (այդ թվում` անդամավճարները), աշխատանքները և ծառայությունները: Ձեր դեպքում գնումները կարող եք իրականացնել մրցույթով, գնանշման հարցումով կամ առանց դրանց, այս հարցում եթե դրամաշնորհի տրամադրման նախապայմաններով եթե սահմանված չէ մրցույթային կարգի կիրառում ուրեմն ազատ եք այս հարցում:

    2+

  3. Аватар
    karine

    Բարև Ձեզ Գայանե։ ՀԿ-ները գնումներ կարող են կատարել ցանկացած կազմակերպություններից, կարևորը փաստաթղթային հիմնավորված գնումներ լինեն։Դրամաշնորհ ստացողները շահույթ չստացող կազմակերպություններ են և որևէ տնտեսական գործունեություն չեն իրականացնում, ուստի շահութահարկ կամ ԱԱՀ կամ շրջանառության հարկ չեն վճարում կամ հենց դրամաշնորհի մասով չեն վճարում:Եթե ձեր դրամաշնորհը օգտագործոելու եք նպատակային և կանոնադրության հիման վրա չեք հարկվում։

    2+

  4. Մարինե
    Մարինե

    Հարկում ասելով, եթե ի նկատի ունեք աշխատողներին վճարվող աշխատավարձից ու դրան հավասարեցված վճարներից պահված հարկերը և պարտադիր վճարները՝ եկամտային հարկ, նպատակային սոցիալական վճար և դրոշմանիշային վճար, այո, հարկվում են: Մյուս հարկերի գծով դրամաշնորհը չի հարկվում:

    1+

  5. Аватар
    Գայանե

    Շնորհակալ եմ շատ:

    0

  6. Аватар
    Գայանե

    Մարինե ջան, այո, այդ 1.5 մլն-ի մեջ ներառված է աշխատավարձ 50 000… այդ 50 000-ից պե՞տք է պահվեն հարկերը:

    0

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160

Loading...