Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 մեկնաբանություն
marieta
marieta
6 տարի առաջ

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի նոյեմբերի 20-ի

թիվ 50-Ն որոշման

Tigran
Tigran
6 տարի առաջ

Հաջորդ քայլով պետռեգիստրում գրանցումից 20 օրվա ընթացքում պետք է ներկայացնել շրջհարկի հայտարարություն կամ ԱԱՀ-ի հայտարարություն, քանի որ այդ գործունեության տեսակը չի կարող գործել միկրոբիզնեսի համակարգում: Շրջհարկի դեպքում հաշվետվությունը ներկայացվում է եռամսյակային: Գրանցված աշխատողների հաշվով ներկայացնելու եք եկամտային հարկի ամսեկան հաշվարկ: Եթե վարձակալված տրանսպորտային միջոցներով է իրականացվելու գործունեությունը, ապա ներկայացնելու եք նաև պասիվ եկամուտների վճարմանը վերաբերող եկամտային հարկի տարեկան հաշվետվություն:

Սյուզաննա
Սյուզաննա
6 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Հարգելի Տիգրան, միկրոբիզնեսի օրենքի ո՞ր կետի համաձայն չի կարող գործել այդ համակարգում, իսկ շրջհարկով աշխատելու դեպքում ի՞նչ հարկեր ունի վճարելու։

Tigran
Tigran
6 տարի առաջ
Ի պատասխան  Սյուզաննա

Միկրոբիզնեսի համակարգում թույլ չտվող դրույթը սա է. հարկ.օրենսգրքի հ,267 մաս 5 8) Օրենսգրքի 31-րդ հոդվածով սահմանված` համատեղ գործունեության պայմանագրի, ինչպես նաև ապրանքների մատակարարման` կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման` գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք. Քանի որ ձեր համար չեք ապրանքների փոխադրում իրականացնելու, դա դիտվելու է որպես ապրանքների մատակարարման`կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման` գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ հանդիսանալ: Շրջհարկի դեպքում կհարկվեք շրջանառության 5 տոկոսի չափով, նաև պետք է վճարեք ամսեկան 5000 շահութահարկ, 5000 սոցվճար՝ եթե հասնում է, տարեկան 12000 դրոշմանիշային վճար: Գրանցված աշխատող ունենալու դեպքում նաև նրա աշխատավարձից եկամտային հարկ, սոցվճար, դրոշմանիշային վճար:

Amicum
Amicum
6 տարի առաջ

Հարգելի Տիգրան, ես համամիտ չեմ: Բեռնափոխադրումը ծառայության մատուցում է, այլ ոչ թե ապրանքի մատակարարում: Հետևաբար Ձեր հղումը այստեղ տեղին չէ: Բեռնափոխադրող կազմակերպությունը կարող է աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում, եթե պայմաններին բավարարում է: Կարող եք աշխատել շրջհարկով, հարկման ընդհանուր համակարգում ԱԱՀ-ն 0-ական դրույքաչափով է հարկվելու, շահութահարկը ռեզիդենտության տեղեկանքը ապահովելու դեպքում չի առաջանա:

Նարինե
Նարինե
4 տարի առաջ
Ի պատասխան  Amicum

Խնդրում եմ, եթե հնարավոր է մի փոքր մանրամասնեք: ԱՁ զբաղվում է բեռների տեղափոխմամբ ՀՀ-ՌԴ, ունի ընդամենը 1 մեքենա, աշխատող չունի: Կարող այդ դեպքում անցնել միկրոյի: