Մայրության նպաստի հաշվարկի դեպքում

Վիկա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել. պետք է մայրության նպաստի հաշվարկ կատարեմ: Տնօրենը հուլիսի 14-ից մինչև օգոստոսի 19-ը գտնվել է արձակուրդում: Միջին աշխատավարձը հաշվելիս հաշվի առնվու՞մ է կիսատ ամիսներին ստացած աշխատավարձը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
marieta

Մայրության նպաստի դեպքում կիսատ ամիսները չեն հաշվվում:

Tigran

Այո, քանի որ հ.22 մաս 7. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով: Սույն մասի իմաստով եկամուտ են համարվում սույն օրենքով սահմանված նպաստը, ինչպես նաև եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները:
կարգի կետ 20 Վարձու աշխատողի անաշխատունակության նպաստը և մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկուերորդ ամսվա 1-ից մինչև ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող ամսվա վերջին օրն ընկած ժամանակահատվածի (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (հաշվարկված) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:

Անահիտ

Մայրության նպաստի հաշվարկի դեպքում Ձեր նշած հուլիս և օգոստոս ամիսների եկամուտները նույնպես ընդգրկվում են միջին աշխատավարձի հաշվարկի մեջ: Մնացած մանրամասները շարադրված են Տիգրանի կողմից: