Բնակարանը վարձակալությամբ հանձնելու դեպքում առաջացող հարկային պարտավորությունները

Աննա․

Բարև ձեզ: Բնակարանս վարձակալության եմ տվել, նոտարով կնքել եմ պայմանագիր։ Կասե՞ք՝ ո՞ր հարկատեսակով պետք է վճարում անեմ, ի՞նչ չափով և ի՞նչ ժամկետներում։ Շնորհակալություն։

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

7 thoughts on “Բնակարանը վարձակալությամբ հանձնելու դեպքում առաջացող հարկային պարտավորությունները

  1. Վճարելու եք 10 տոկոս եկամտային հարկ, եթե վարձակալը ՀՀ քաղաքացի է: Յուր. ամիս եք վճարելու, դրա համար որպես ֆիզ. անձ հարկատու պետք է հաշվառվեք Ձեր տարածքային հարկայինում:

    0
  2. Պետք է հանձնեք եկամտային հարկ 10 %։ Նաև ներկայացնեք եկամտային հարկի հաշվարկ մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ը։ Վճարեք առաջացած հարկը։

    0
  3. Բարի երեկո։ Նախ պետք է գրանցվեք որպես ֆիզ. անձ։ Ամսական պետք է վճարեք եկամտի 10 %-ը, իսկ հաջորդ տարվա մինչև ապրիլի 20-ը ներկայացնել տարեկան հաշվետվություն վճարված գումարի չափով:

    1+
  4. Գրանցվեք որպես ֆիզ. անձ։ Ամսական պետք է վճարեք եկամտի 10 %-ը, իսկ հաջորդ տարվա մինչև ապրիլի 20-ը ներկայացնել տարեկան հաշվետվություն վճարված գումարի չափով ՀՀ պետական եկամուտների կոմիտե :

    0
  5. Ամեն ամիս չվճարելու դեպքում ի՞նչ խնդիր կարող է լինել, մի քանի ամիս չեմ վճարել, հիմա ուզում եմ ամբողջությամբ վճարել:

    0
  6. Հարգելի Աննա, եթե վարձակալը անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ է, պետք է վճարումը կատարեք և տարեկան եկամտային հարկի հաշվարկը ներկայացնեք մինչև 20.04.2021թ.: Ամեն ամիս վճարելու կարիք չկա:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *