WhatsApp ընկերության պատմությունը

WhatsApp ընկերությունը ստեղծվել է Yahoo – ի նախկին աշխատակիցներ Յան Կումի և Բրայյան Էկտոնի Կողմից:

Յան Կումը և Բրայյան Էկտոնը Yahoo – ում միասին աշխատել են շուրջ 9 տարի: Քանի որ երկուսն էլ հոգնել էին իրենց միապաղաղ աշխատանքից, 2007թ-ին նրանք որոշեցին հեռանալ իրենց աշխատանքից և ճանապարհորդել: Շուտով նրանց խնայողությունները սկսեցին նվազել, և նրանք սկսեցին նոր աշխատանք փնտրել Facebook-ում, սակայն պատասխանը հիասթափեցրեց նրանց:

WhatsApp-ի ստեղծման միտքը Յան Կումի մոտ առաջացավ այն պահին, երբ 2009թ-ին նա iPhone գնեց: Նա անմիջապես նկատեց

հեռանկարի հնարավորությունը App Store – ի միջոցով, որը ընդամենը մի քանի ամիս էր գործում որպես բջջային հավելվածների խանութ: Նա քննարկեց դա իր ընկերների հետ, մասնավորապես Բրայյան Էկտոնի հետ: Նրանք որոշեցին ստեղծել հաղորդագրությունների ծրագիր, որտեղ մարդիկ կկրաողանան տեղադրել իրենց նկարները իրենց անունների կողքին և կարգավիճակ, որը ցույց կտա հասանելիությունը, հեռավորությունը: Այդ ամենը սակայն անհնար կլիներ իրականացնել առանց ռուս ֆրիլանսեր` iOS ծրագրավորող Իգոր Սոլոմեննիկովի, որը դարձավ առաջին աշխատակիցներից մեկը:

2009թ-ի փետրվարին Կալիֆոռնիայում նրանք գրանցեցին “WhatsApp inc.” ընկերությունը: WhatsApp – որը հիշեցնում է “What’s up” (թարգմանաբար` Ի՞նչ կա չկա)։ Կումը որոշեց, որ WhatsApp-ի հիմնական կարգախոսը, որը գործում է մինչև օրս, լինելու է ո՛չ մի գովազդ, ո՛չ մի խաղ և ո՛չ մի հնարք։ Եվ հենց այդ պարզ կարգախոսն է երևի WhatsApp –ի հիմնական գրավիչ առավելությունը: Սկզբնական շրջանում հավելվածն ուներ թերություններ, և բաժանորդները, որոնք հիմնականում Կումի ընկերներն էին, դժգոհություն ցուցաբերեցին, իսկ ոմանք նույնիսկ նշեցին, որ SMS հաղորդագրությունը շատ ավելի հարմար է:

Ո՛չ մի գովազդ, ո՛չ մի խաղ և ո՛չ մի հնարք

Երբ 2009թ-ի հունիսին Apple ընկերությունը թողարկեց push ծանուցումների թարմացում, Կումը հասկացավ այդ ծանուցման առավելությունը և օգտվելով այդ հնարավորությունից՝ թողարկեց WhatsApp 2.0 տարբերակը: Մարդկանց շատ դուր եկավ միայն հեռախոսահամարով գրանցվել և ինտերնետ կապի միջոցով կարգավիճակ փոփոխել և հաղորդագրություն ուղարկել: Նրանք հերթով սկսեցին օգտվել այդ ծանուցումից և պարբերաբար թարմացնել իրենց կարգավիճակը: Օգտվողների թիվը սկսեց կտրուկ աճել և հասավ մինչև 250 000-ի:

Երկու տարի անց` 2013թ-ին, օգտվողների թիվը աճեց մինչև 200 միլիոնի, իսկ ընկերության աշխատակիցների թիվը հասավ 50-ի: Այդ թվերը գրավեցին ներդրողներին, որոնք կատարեցին 50 միլիոն դոլարի ներդրում, իսկ ընկերությունը այդ ժամանակ գնահատվում էր 1.5 միլարդ դոլար: Իսկ առաջին ներդրումը եղել էր 2009թ-ի հոկտեմբերին, երբ Բրայյան Էկտոնը կարողացավ համոզել Yahoo-ի նախկին հինգ աշխատակցի կատարել 250 000 դոլարի ներդրում և հենց այդ ժամանակ էլ Էկտոնը պաշտոնապես ընդունվեց աշխատանքի Wahtsapp-ում:

2014թ-ին Facebook ընկերությունը 19.6 միլիարդ դոլարով գնեց WhatsApp ընկերությանը: Եվ այսօր ավելի քան 1.5 միլիարդ մարդիկ ավելի քան 180 երկրներում օգտվում են WhatsApp հավելվածից:

Աղբյուր` Accountant.am

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
ArmineMilena

Չգիտեի, որ այդքան երկար պատմություն ունի Whatsapp-ը, ամենաշատ օգտագործվող ծրագրերից մեկն է: Շնորհակալություն նյութի համար:

Hayarpi

Հետաքրքիր էր։

Gevs

Տեղեկատվությունը ոսկի է։