Պե՞տք է եկամտային հարկի հաշվարկ ներկայացնել

Nara.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել: Ես նոր եմ անում Ա/Ձ հաշվապահությունը: Պատասխանեք խնդրեմ, եթե Ա/Ձ-ն չունի աշխատող, ապա պե՞տք է եկամտային հարկի հաշվարկ ներկայացնի իր համար ամեն ամիս` վճարումները կատարված են: Որտեղի՞ց իմանալ վիճպետկոմին հաշվետվության վերաբերյալ: Էլ ի՞նչ հարկեր պետք է մուծի միկրոձեռնարկության կարգավիճակ ունեցողը:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
karine
karine
5 տարի առաջ

Նառա ջան, եթե միկրոձեռնարկատեր եք և չունեք աշխատող, ապա եկամտահարկի հաշվետվություն չեք ներկայացնում։ Իսկ վիճակագրական հաշվետվության համար զանգեք կամ օգտվեք armstat.am կայքից։

Ալլա
Ալլա
5 տարի առաջ

Վիճակագրական հաշվետվությունների վերաբերյալ վիճակագրական վարչությունը ինքը Ձեզ կծանուցի, իսկ ի՞նչ վճարումներ եք կատարել․ Դուք եթե միկրոյի դաշտում եք գործում և չունեք աշխատող, ոչ մի հարկ և վճար չեք կատարելու։

Tigran
Tigran
5 տարի առաջ

Վիճակագրականի մասով իրենք նամակով կծանուցեն, իսկ եկամտային հարկի հաշվարկ պետք է ներկայացնել, եթե կա թեկուզ մեկ աշխատող: Կան հարկեր որից միկրոձեռնարկատերը ազատված չէ, կարևոր է թե ինչ գործունեություն է: