«

»

Июн 25 2020

Արդյո՞ք օրենքի խախտում է համարվում արձակուրդի ուշ տրամադրումը

Անի․

Բարև Ձեզ։ Եթե աշխատողն աշխատել է 1 տարի 6 ամիս և նոր պետք է առաջին անգամ գնա արձակուրդ (իր ցանկությամբ է արձակուրդն ուշ տրամադրվել): Արդյո՞ք օրենքի խախտում է համարվում արձակուրդի ուշ տրամադրումը:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

2 մեկնաբանություն

  1. Ալլա
    Ալլա

    ԱՕ Հոդված 164. Ամենամյա արձակուրդ տրամադրելու կարգը
    1. Յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ աշխատանքային տարում: Աշխատանքային տարին օրացուցային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որն սկսվում է աշխատողի հետ աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով նախատեսված օրն աշխատանքի անցնելու օրվանից և ավարտվում է հաջորդ օրացուցային տարվա համապատասխան ամսին և ամսաթվին:
    2. Աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո: Երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ` ամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան: Հերթականության կարգը սահմանվում է կոլեկտիվ պայմանագրով, իսկ նման պայմանագրի բացակայության դեպքում` կողմերի համաձայնությամբ:
    Ձեր դեպքում խախտում չկա, Դուք տրամադրում եք 1 տարվա համար նախատեսված արձակուրդը։

  2. Tigran
    Tigran

    Ոչ մի խախտում չկա, ավելին՝ այս տարի կարող է ևս մեկ անգամ էլ օգտվել, բացի այդ կան նաև արձակուրդը հաջորդող տարի տեղափոխելու դրույթներ:

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160