«

»

Июн 26 2020

Արձակուրդայինը հաշվարկելու դեպքում

Անի.

Բարև Ձեզ: Արձակուրդայինը հաշվարկելիս 12 ամիս, եթե հետ ենք գնում, և աշխատողը 2 ամիսը գտնվել է արձակուդում.
1․ ընդամենը ԱՎՈՒՄ-ին մասնակցու՞մ են այդ 2 ամիսները,
2․ ընդամենը ԱՎՈՒՄ բաժանվու՞մ է 12-ի, թե՞ այն ամիսիների վրա, որոնք մասնակից ամիսներն են:
Շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

8 մեկնաբանություն

Перейти полю для комментария

  1. Tigran
    Tigran

    1. Այդ 2 ամիսները չեն մասնակցում, գնացեք մինչև 14, 15 ամիսները:
    2. Եթե 2 և ավելի տարվա աշխատող է, ապա ստացեք միջինը և բաժանեք 12-ի, իսկ աշխատանքը հնգօրյա՞ է, թե՞ վեցօրյա:

  2. Аватар
    Անի

    Կներեք, այիսինքն` 12 ամիսը պե՞տք է ապահովեմ 6-օրյա։

    1. Tigran
      Tigran

      Այո, պետք է 12 ամիս ապահովեք, եթե այդքան ժամկետ Ձեր աշխատողն է՝ 6 օրյակի դեպքում միջինը բաժանում եք 25-ի, որ օրականը ստանաք:

      1. Аватар
        Անի

        Անկեղծ ասած՝ չեմ հասկանում՝ ո՞նց կարող եմ 12-ից ավել ամիս հետ գնամ։

        1. Tigran
          Tigran

          Եթե Ձեր աշխատողը աշխատում է, օրինակ, 2 տարի կամ 24 ամիս, ապա 12 ամիս հետ գնալ հաշվարկի համար կարող եք, բյուլետենի ամիսները ևս չեն ընդգրկվում 12 ամիսների մեջ:

  3. Ալլա
    Ալլա

    Եթե տասներկու ամիսները չեն ձևավորվում կամ միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու պահանջն առաջացել է մինչև աշխատողի առաջին աշխատանքային տարին լրանալը, ապա աշխատողի միջին աշխատավարձի չափը հաշվարկվում է` տվյալ ժամանակահատվածում մյուս բոլոր ամիսների ընթացքում աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (բացառությամբ պարգևատրման գումարների) ընդհանուր գումարն այդ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով, իսկ պարգևատրման գումարները միջին աշխատավարձի մեջ հաշվի են առնվում 1/12-ի չափով:

  4. Аватар
    Անի

    Այսինքն՝ Ալլա, բաժանում եմ այն ամիսների վրա, որը որ լրիվ ամի՞ս է, տվյալ դեպքում 10-ի:

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160