«

»

Июн 26 2020

ՍՊԸ-ն շահաբաժինների վճարման որոշում է ընդունել

Hayk.

Բարև Ձեզ: Շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն 2020թ. հունիսին որոշում է ընդունել շահաբաժինների վճարման: Այդ որոշման հիման վրա պետք է 2020թ. հունիս ամսվա եկամտային հարկի հաշվետվության մեջ` Բաժին II-ում ներկայացնեմ շահաբաժնի և եկամտային հարկի չափը։ Իսկ կարո՞ղ եմ արդյոք վճարումը կատարել 2020թ․ դեկտեմբերին՝ կանխիկ եղանակով։ Կա՞ որևէ օրենսդրական սահմանափակում։ Նախապես շնորհակալություն։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

2 մեկնաբանություն

  1. Ալլա
    Ալլա

    Կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանափակումները չեն տարածվում ներկայացուցչական ծախսերի դիմաց կատարվող վճարումների, ֆիզիկական անձանց կատարվող՝ նրանց անձնական կամ պասիվ եկամուտներին վերաբերող վճարումների (մասնավորապես՝ աշխատավարձի, դրան հավասարեցված վճարումների, նպաստների, կրթաթոշակների, կենսաթոշակների, փոխհատուցման վճարների), գյուղատնտեսական արտադրանք արտադրող՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հետ կնքված գրավոր պայմանագրերի հիման վրա նրանցից գնված գյուղատնտեսական արտադրանքի դիմաց կատարվող վճարումների, ինչպես նաև անմիջականորեն գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից միս ձեռք բերելու դիմաց կատարվող վճարումների վրա:
    Այսինք` Դուք կարող եք կանխիկ վճարել՝ որոշումը ընդունելուց հետո 12 ամսվա ընթացքում։

  2. Tigran
    Tigran

    Կանխիկ վճարումների սահմանափակումները շահաբաժինների վճարման հաշվով չեն տարածվում:

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160