«

»

Июн 29 2020

Հնարավո՞ր է նորից վերադառնալ արձակուրդի և խնամել երեխային մինչև 3 տարեկանը

Արմինե․

Բարև Ձեզ։ Հիմա ես գտնվում եմ ֆիզ․ արձակուրդում, կուզենայի իմանալ՝ ես կարող եմ վերադառնալ աշխատանքի, քանի որ երեխայիս խնամող կա։ Բայց, եթե ինչ որ պահի խնամող չլինի, կարո՞ղ եմ նորից վերադառնալ արձակուրդի մեջ և երեխայիս խնամել մինչև 3 տարեկանը։ Նշեմ, որ դպրոցում եմ աշխատում։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

3 մեկնաբանություն

  1. Ալլա
    Ալլա

    Ուզում եմ հիշեցնել, որ երեխայի մինչև 2 տարին լրանալը խնամքի համար Դուք ստանում եք նպաստ, որը կդադարի, եթե անցնեք աշխատանքի։ Դուք կարող եք նորից վերադառնալ երեխայի մինչև 3 տարին լրանալը խնամքի արձակուրդի։

  2. Tigran
    Tigran

    Այո, կարող եք:

  3. karine
    karine

    Դուք պետք է դիմում գրեք տնօրենի անունով և կարող եք վերադառնալ աշխատանքի։ Այո, նաև իրավունք ունեք ցանկացած ժամանակ վերցնել խնամքի արձակուրդ, բայց, եթե դպրոցում եք աշխատում պետք է հաշվի առնել նաև փոխարինող գտնելու հանգամանքը։ Որքանով դա կհաջողվի կազմակերպել, որ գործը չտուժի։

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160