«

»

Июн 30 2020

ԱԱՀ վճարող Ա/Ձ-ն ամսական պե՞տք է վճարի 5 000 դրամ շահութահարկ

Araqsya.

ԱԱՀ վճարող Ա/Ձ-ն ամսական պե՞տք է վճարի 5 000 դրամ շահութահարկ, թե՞ տարվա վերջում իր ստացած շահույթի 20%-ը:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

9 մեկնաբանություն

Перейти полю для комментария

  1. Аватар
    Gevs

    Այո, վճարում է այդ 5 000 դրամը, բայց ոչ շահութահարկ:

    1. Аватар
      Araqsya

      Իսկ որպե՞ս ինչ եմ վճարելու այդ 5 000-ը, եթե գտնվում եմ հարկման ընդհանուր ռեժիմում:

  2. Tigran
    Tigran

    ԱԱՀ վճարող Ա/Ձ-ն ամսական 5 000 շահութահարկ չի վճարում, դա շրջհարկի համակարգում գործողների համար է, այլ վճարում է շահութահարկի կանխավճարներ, իսկ տարին ավարտվելուց հետո ճշտելու է վճարելիքը, 2020-ի հաշվով պետք է կազմի 18 տոկոսի չափով:

    1. Аватар
      Araqsya

      Այսինքն` բոլոր վճարումները կատարվում են ընդհանուր համակարգին բնորոշ կերպո՞վ, այո: Եկամտային հարկ 23%, ոչ թե 1 աշխատողին 5 000, սոց. վճարը 2,5%, ամեն ամիս 20% ԱԱՀ և 3 ամիսը մեկ շահութահարկի կանխավճար 20%: Ճի՞շտ եմ հասկանում:

      1. Tigran
        Tigran

        Այո, ԱԱՀ դաշտում գործող սուբյեկտը աշխատողի համար պահում է 23 տոկոս եկամտային, 1 000 դրամ դրոշմանիշային ու 2.5 տոկոս սոց. վճար: Այս եռամսյակ կանխավճար չկա, օրենքով թույլատրվեց չվճարել, մնաց հաջորդ եռամսյակի հաշվով: ԱԱՀ հաշվետվությունը ամսական է:

        1. Аватар
          Araqsya

          Այս եռամսյակ ասելով` նկատի ունե՞ք ապրիլ, մայիս և հունիս ամիսները:

          1. Tigran
            Tigran

            Այո:

  3. Аватар
    Araqsya

    Խնդրում եմ ուղղակի ընդհանուր ասեք, թե ԱԱՀ դաշտում գործող Ա/Ձ-ն ի՞նչ հարկային պարտավորություններ ունի ամեն ամիս: Տարբեր կարծիքներ եմ լսել ու արդեն խճճվել եմ։ Նախապես շնորհակալություն։

    1. Tigran
      Tigran

      Ընդհանուր սա է՝ ԱԱՀ ամսական, աշխատողների եկամտային, սոց. վճար, դրոշմանիշային ամսական, իսկ մնացածն արդեն պայմանավորված է նաև գործունեության տեսակով, կարող է ակցիզային, բնապահանական և այլն էլ ունեք:

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160