Փայտանյութի առքուվաճառքով զբաղվող ՍՊԸ-ն կամ ԱՁ-ն կարո՞ղ է գործել միկրոձեռնարկատիրության դաշտում

Արաքսյա.

Փայտանյութի առքուվաճառքով զբաղվող ՍՊԸ-ն կամ ԱՁ-ն կարո՞ղ են գործել միկրոձեռնարկատիրության դաշտում, եթե գրանցված չեն Երևանում: Եթե այո, ապա ինչպիսի՞ հարկային պարտավորություններ ունեն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Tigran
Tigran
5 տարի առաջ

Առևտրով զբաղվող ՍՊԸ-ն կամ ԱՁ-ն կարող են գործել միկրոձեռնարկատիրության դաշտում, եթե առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ չեն զբաղվում: Սակայն ապրանքների մատակարարման գործարքներ իրականացրած՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու Անհատ ձեռնարկատերերը, նաև որոշակի ժամանակ հետո կհամարվեք փոխկապակցված անձ և չեք կարող գործել միկրոձեռնարկատիրության դաշտում:

Nerses
Nerses
5 տարի առաջ

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել`
1. Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս՝ առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը:

Լուսինե
Լուսինե
5 տարի առաջ

Այո, կարող եք աշխատել միկոձեռնարկատիրության համակարգում։ Հարկային պարտավորությունները՝ 5 000 դրամ յուրաքանչյուր աշխատողի համար + 2,5 % սոց․ վճար + 1 000 դրամ դրոշմանիշային վճար, իսկ ԱՁ դեպքում՝ նաև 12 000 դրամ դրոշմանիշային վճար տարեկան ԱՁ-ի համար։

Anushik
Anushik
5 տարի առաջ

Այո, կարող եք հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, եթե գործունեություն եք ծավալում Երևան քաղաքից դուրս, կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին ապրանքների մատակարարման գործարքներ չեք իրականացնում։
Եթե գրանցված աշխատողներ չեք ունենալու, վճարելու եք 12 000 դրամ դրոշմանիշային վճար 2020 թվականի համար մինչև 20.04.2021թ.: