«

»

Июл 29 2020

Արդյո՞ք պայմանագիրը պետք է նոտարով հաստատվի

Նելլի.

Բարև Ձեզ: Ցանկանում էի իամանլ, եթե ՍՊԸ-ն զբաղվելու է դասընթացներով և վաճառքով /արտադրություն, միկրո/, պայմանագրերը պարտադիր պետք է նոտարով հաստատվե՞ն, թե միայն կնիքը բավական կլինի:
Շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

6 մեկնաբանություն

Перейти полю для комментария

  1. Аватар
    Գևորգ Գրիգորյան

    Ներկայացված գործունեություների հետ կապված բավարար է ընկերության կնիքը:

  2. Аватар
    Արթուր

    Իսկ համոզվա՞ծ եք, որ կարող եք համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։

  3. Իննա
    Իննա

    Միայն կնիքը բավարար է։

  4. Ալլա
    Ալլա

    Ես ճիշտն ասած չհասկացա՝ ի՞նչ պայմանագրերի մասին է խոսքը գնում։ Եթե առք ու վաճառքի պայմանագիր է, կամ ծառայության մատուցման, ապա միայն տնօրենի ստորագրությունը և կնիքը բավական է, եթե վարձակալության մասին է խոսքը, ապա ցանկալի է նոտարով և պետական գրանցումով։

  5. Տիգրան
    Տիգրան

    Վաճառքի գործունեությունը միկրոյի տակ գործել չի թույլատրվում, ոնց կարող եք 2 գործունեություն մեկ հարկման համակարգում գործել: Սովորական գործարար պայմանագրերի համար կնիքը բավարար է:

  6. Anushik
    Anushik

    Կարող եք առաջնորդվել քաղաքացիական օրենսգրքով՝ կախված պայմանագրի տեսակից:
    Բացառությամբ նոտարական վավերացում պահանջող գործարքների, հասարակ գրավոր ձևով պետք է կնքվեն`
    1) իրավաբանական անձանց` միմյանց միջև և քաղաքացիների հետ գործարքները.
    2) քաղաքացիների միջև աշխատավարձի սահմանված նվազագույն չափի քսանապատիկ գումարը գերազանցող, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` անկախ գումարի չափից, գործարքները:

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160