Մայրության նպաստ

Արփինե.

Բարև Ձեզ: Ես գրանցված աշխատող եմ 80 000 դրամով: Հղի եմ մյուս ամիս անցնում եմ ֆիզ. /դեկրետ/: Կասեք՝ որքա՞ն է կազմում ֆիզ. արձակուրդի գումարը /դեկրետ/:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

80 000-ը դա առձեռն ստացվող թիվն է, կես դրույքով եք աշխատում, թե՞ լրիվ: Ներկայացված թվից բացի այլ տվյալներ էլ են հարկավոր, չեք նշել միջինը որքա՞ն է, հնգօրյակ եք, թե՞ վեցօրյակ: Այս տարի հաշվարկային նվազագույնը 92 618 դրամ է, իսկ միկրոբիզնեսի համակարգի վարձու աշխատողների հաշվով 76 000:

Alla

Վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկվում է սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից: Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով: Մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հաշվարկված միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և բազմապատկվում հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի թվով:

Nerses

Այո, համաձայն եմ Տիգրանի հետ, անհրաժեշտ են վերը նշված տվյալները` հաշվարկը կատարելու համար:

Գայանե

Միջին օրական աշխատավարձ 80 000 / 30.4 = 2 632:
Մայրության նպաստ 2 632 x 140 = 368 480:
Ուշադրություն սրանից պետք է հանել նաև հարկերը:
Մաքուր գումարը կկազմի 272 806:

Anushik

Տվյալները թերի են, քանի որ պետք է նշեք նախորդ 12 ամիսներում ստացած եկամտի չափը՝ միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու համար: Եթե միջին ամսական աշխատավարձը ստացվում է 80 000 դրամ, ապա հաշվարկը կլինի հետևյալը.
80 000 / 30.4 = 2 631, 2 631 * 140 = 368 340, 368 340 * 23% = 84 718, 368 340 – 84 718 = 283 622, 283 622 – 1 000 = 282 622: