Բարի օր: Խնդրում եմ բացատրեք քայլ առ քայլ՝ ինչպե՞ս գրանցվեմ որպես Ա/Ձ և իմ հետագա հաշվետվությունները ու՞ր եմ ներկայացնելու: Ես թարգմանիչ եմ, աշխատելու եմ շրջհարկով, առանց աշխատողի: Կանխավ շնորհակալ եմ:
Բարի օր: Խնդրում եմ բացատրեք քայլ առ քայլ՝ ինչպե՞ս գրանցվեմ որպես Ա/Ձ և իմ հետագա հաշվետվությունները ու՞ր եմ ներկայացնելու: Ես թարգմանիչ եմ, աշխատելու եմ շրջհարկով, առանց աշխատողի: Կանխավ շնորհակալ եմ:
Բաժանորդագրվել նորություններին

Հաշվապահական ծառայություններ
091 088 349
Ա/Ձ ԱԱՀ ԱՁ ԱՕ ԵԱՏՄ ԵՏՄ ՀԴՄ ՀԿ ՀՄ ՍՊԸ ՔԻՊ ազատում ամորտիզացիա անաշխատունակություն անհատ ձեռնարկատեր անհատ ձեռներեց աշխատաժամանակ աշխատանք աշխատավարձ առցանց առևտուր ավտոմեքենա արձակուրդ արձակուրդային արտադրություն արտարժույթ բյուլետեն գործկա գործուղում գրանցման հայտ դադարեցում դասակարգիչ դեկրետ դիմում դրամարկղ դրամարկղային գիրք դրոշմանիշային վճար եկամտահարկ եկամտային հարկ էլեկտրոնային էլեկտրոնային հաշիվ էլեկտրոնային հաշվետվություն թափուր թափուր աշխատատեղ թափուր աշխատատեղեր թղթակցություն լիցենզիա ծախսի հիմնավորում ծառայություն ծառայությունների մատուցում կանխիկ համատեղությամբ հայտարարագիր հայտարարություն հանրային սնունդ հաշիվ հաշիվ-ապրանքագիր հաշիվ վավերագիր հաշվանցում հաշվապահ հաշվապահական ծրագիր հաշվապահական հաշվառում հաշվետվություն հարկային հաշիվ հարկեր և տուրքեր հիմնադիր հիմնական միջոց հիվանդաթերթիկ հրաման ձեռքբերում ձևակերպում մաշվածություն մաքսազերծում միկրոբիզնես միկրոձեռնարկատիրություն ներմուծում նորաբաց նպաստ նվազեցում շահութահարկ շրջանառության հարկ ոչ առևտրային ոչ ռեզիդենտ պայմանագիր սոց. վճար սոցապ սոցիալական վճար վարձակալություն վերջնահաշվարկ տնօրեն տույժ և տուգանք փաստաթղթեր փոխանցում փոխառություն փոփոխություններ քաղաքացիաիրավական օնլայն օտարերկրյա ֆիզ. անձ ֆինանսական հաշվառում
© 2020 Accountant.am

Հաշվապահական ծառայություններ
091 088 349

Ներկայացնում եք դիմում, 3 000 դրամ, անձնագրով ու սոց. քարտով գրանցվում պետ. ռեգիստրում, եթե Երևանում եք: Շրջհարկը՝ 5 տոկոս եկամուտներից: Հաշվետվությունները ներկայացվում են էլեկտրոնային եղանակով, որի համար պետք է կամ Ձեր կամ այլ անձի էլ ստորագրությունը, նաև ՀԴՄ է պետք կանխիկով աշխատելու համար: Գրանցվելուց հետո, եթե կցանկանաք՝ կարող եք զանգել:
Ավելացնեմ, որ շահութահարկ 5 000, ու հնարավոր է սոց. վճար էլ լինի 5 000 վճարելու:
Պետք է ներկայանալ պետ. ռեգիստրի տարածքային բաժանմունք, այնտեղ կտան հաշվեհամար, որին կկատարեք համապատասխան վճարումները և կստանաք պետ. ռեգիստրի վկայականը։ Այնուհետև պետք է գրացվել ՊԵԿ-ում, որտեղ կտրամադրեն հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի մուտքանուն և գաղտնաբառ։ Պետք է ekeng.am-ում ակտիվացնեք էլ․ ստորագրություն, որով կվավերացնեք Ձեր հետագա հաշվետվությունները։ 20 օրվա ընթացքում պետք է ներկայացնել շրջհարկ վճարող համարվելու հայտ։ Դրանից հետո ամսական վճարելու եք 10 000, որից՝ 5 000 շահութահարկ, 5 000 սոց․ վճար, 1 000 դրոշմանիշային վճար և Ձեր շրջանառության հարկը։
Տիգրանի գրած շահութահարկի և սոց. վճարի վճարումները ամսական են, իսկ շրջհարկը եռամսյակային կտրվածքով։ Շրջհարկի հաշվետվությունը ներկայացվում է եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 20-ը, իսկ տարեկան շահութահարկի հաշվարկը, մինչև հաջորդող տարվա ապրիլի 20-ը։
Անձնագրով մոտենում եք մոտակա պետ. ռեգիստր, վճարում եք պետ. տուրք 3 000դրամ, ստանում եք վկայական, ՀՎՀՀ, եթե ունեք նույնականցման քարտ, ապա ակտիվացնում եք Ձեր ստորագրությունը նույնպես վճարելով 3 000 դրամ, որից հետո գրանցում եք Ձեզ ՊԵԿ կայքում որպես լիազոր, այնուհետև օգտվող, տվյալներ ստանլուց անմիջապես հետո ուղարկում եք շրջհարկի հայտարաությունը, ամսական վճարումներ՝ 5 000 շահութահարկ 5 000 սոց. վճար, և Ձեր եռամսյակային հաշվետվությունը ըստ Ձեր շրջանառության:
Ա/Ձ կարող եք գրանցել առցանց e-register.am/am/ հղումով, կվճարեք 3 000 դրամ, կստանաք ՀՎՀՀ։ Այնուհետև taxservice.am հղումով կարող եք առցանց գրանցվել հարկայինում, ստանալ օգտվողի անուն և գաղտնաբառ։ Այնուհետև կարող եք հայտարարություն ներկայացնել շրջհարկով աշխատելու վերաբերյալ 20 օրվա ընթացքում։ Ես խորհուրդ կտայի նախապես դիմեք նույնականացման քարտի համար, որ ժամկետների մեջ տեղավորվեք։ Պետք է ձեռք բերեք նաև քարտ կարդացող սարք և ՀԴՄ։ Հարց լինի կարող եք զանգել 077102252։
1. Անձնագրով և սոց. քարտով մոտենալ բանկ կատարել պետական տուրքի վճարում 3 000 դրամ, մոտենալ պետ. ռեգիստր գրանցել ԱՁ-ն:
2. Եթե ԱՁ-ն նույնականացման քարտ չունի, հնարավորինս շուտ դիմել նույնականացման քարտ ստանալու համար Pin և Puk կոդերի առկայությունը պարտադիր է, որոնք տրամադրվում են քարտի հետ մեկ անգամ, կորցրած լինելու դեպքում դիմել նոր քարտի համար:
3. Քարտը ունենալուց հետո կատարել 3 000 դրամ քարտի տարեկան սպասարկման վճարումը /վճարումը կարելի է կատարել հենց ԹելՍել ապարատների միջոցով՝ Պետական վճարումներ ➡ EKENG, անմիջապես գումարը մուտքագվում է հաշվին:
4. https://file-online.taxservice.am/ կայք էջով գրանցվել և անձնական էջ ստեղծել՝ հաշվետվությունների ներկայացման համար:
5. Ձեր պարագայում գրանցման օրվան հաջորդող 20 օրացուցային օրվա ընթացքում ներկայացնել շրջանառության հակ վճարող համարվելու վերաբերյալ դիմում:
6. Կանխիկ գործարքներ իրականացնելու դեպքում ՀԴՄ ապարատ ձեռք բերել և գրանցել ԱՁ-ի անունով
7. Գործունեության վայրում փակցնել հարկ վճարողի վերաբերյալ հայտարարության օրինակելի ձևը /հաշվի առնել, որ դրա բացակայության դեպքում նախատեսվում է 50 000 դրամ տուգանք/:
Հարգելի Նունե, պետք է պետ. ռեգիստրում գրանցվեք, հաշվետվությունները ուղարկվում են էլեկտրոնային ձևով, ներկայացնում եք շրջհարկի դիմում և շրջանառության 5%-ը վճարում եք բյուջե, եռամսյակային կտրվածքով: Ամսական 5 000-ական դրամ շահութահարկ և սոց. վճար եք վճարելու, 12 000 դրամ տարեկան դրոշմանիշային վճար: