Դրոշմանիշային և սոցիալական վճարների պահում համատեղությամբ աշխատանքի դեպքում

Էմիլի.

Եթե մարդ համատեղելի աշխատող է, երկրորդ աշխատավայրից սոց. և դրոշմանիշային պահումները արվու՞մ է, թե ոչ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
13 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Gevs

Հարգելի Էմիլի, օրենքում հստակ նշված է, եթե անձը աշխատում է բացի հիմնականից այլ վայրում, ապա նրանից պահվում են օրենքով սահմանված հարկերը` եկամտային հարկ, սոց. և դրոշմանիշային վճար: Սակայն Դուք կարող եք 2-րդ աշխատավարում պահված դրոշմանիշային վճարը հետ ստանալ հաջորդող տարվա մինչև փետրվարի 28-ը, դիմում ներկայացնելով համապատասխան հիմնադրամին, ներկայացնելով 2 աշխատավայրերից տեղեկանքները ՊԵԿ: Այնտեղից Ձեզ կտան տեղեկանք, որը պետք է ներկայացնեք հիմնադրամ գումարը հետ ստանալու համար:

Tigran

Սոց. վճարը՝ այո, իսկ դրոշմանիշայինը պահելու դեպքում կարող եք դիմել և երկրորդ տեղից պահված գումարները հիմնադրամից հետ ստանալ:

Ալլա

Համատեղությամբ աշխատելու դեպքում պահվում է և դրոշմանիշային վճար և սոց վճար։ Դրոշմանիշայինի դեպքում՝
Եթե նույն ֆիզիկական անձն աշխատանքային պայմանագրով աշխատում է մեկից ավելի գործատուի մոտ, ապա այդ ֆիզիկական անձն իրավունք ունի դիմելու Հիմնադրամ՝ սույն մասում նշված՝ մեկից ավելի հիմքով վճարված (իրենց եկամուտներից հարկային գործակալի կողմից պահված) դրոշմանիշային վճարը հետ ստանալու համար:
Սոց վճարի դեպքում՝
Եթե անձը եկամուտ է ստանում մի քանի աղբյուրից, ապա հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարների սահմանված չափը գերազանցող գումարները մասնակիցներին վերադարձնելու կարգը սահմանում են հարկային մարմինը և Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմինը համատեղ հրամանով:
Վճարման ենթակա սոցիալական վճարի գումարը չի կարող գերազանցել ամսական՝
ա. համախառն եկամտի 5 տոկոսը, եթե այդ եկամտի չափը չի գերազանցում 500 000 դրամը,
բ. համախառն եկամտի 10 տոկոսի և 25 000 դրամի տարբերությունը, եթե այդ եկամտի չափը գերազանցում է 500 000 դրամը,
գ. սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմի 10 տոկոսի և 25 000 դրամի տարբերությունը, եթե այդ եկամտի չափը գերազանցում է սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմը։

Էմիլի

Իսկ որ խնդրեմ օրենքի այս հատվածի կետը կասե՞ք ուսումնասիրեմ: Նախախապես շնորհակալ եմ:

Tigran

2 տարբեր օրենքներ են, մեկը կուտակային օրենքի հ. 6, հ. 81 մաս 8, մյուսը դրոշմանիշայինի օրենք հ. 12:

Ալլա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ Օրենքի Հոդված 12. Դրոշմանիշային վճարների չափը
ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ Օրենքի
Հոդված 6. Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտը և դրույքաչափը

Karine

ՀՀ օրենսդրության համաձայն պահվում է սոց. վճար և դրոշմանիշային համատեղությամբ աշխատելու պայմաններում, սակայն Ձեր ցանկությամբ դիմումի հիման վրա կարող եք հետ ստանալ հիմնադրամից:

Գայանե

Ես ոչ ոքի միտում չունեմ վիրավորելու, բայց չեմ կարող չկիսվել: 2 տեղ եմ աշխատում, բայց ոչ մի դեպքում այդ գումարը հիմնադրամից hետ չեմ ուզի: Թող իմ կողմից լինի ներդրում մեր բանակին: Կարծում եմ տարվա մեջ 12 000 կամ 24 000 մեծ գումար չէ յուրաքանչյուրիս կողմից մեր բանակին, մեր զինվորների համար:

Tigran

Ձեր իրավունքն է հետ չուզել 12 000-ը, սակայն որ հիմնադրամի հետ կապված հարցերի մեջ հետաքրքրվեիք անգամ հազարավոր դեպքեր կգտնեք, որ անգամ այդ 12 000-ը չեն վճարել, այնպես չի, որ պարտաճանաչ վճարում են, իսկ հարկայինի համար էլ պլանային գումարներ չեն դրա համար էլ թերանում է հսկելու հարցում ու գանձել նշյալ անձանցից: Այդ գումարները բանակի համար չեն նախատեսված, այլ զոհված և հաշմանդամ զինծառայողներին ու նրանց ընտանիքներին աջակցություն ցուցաբերելուն: Ուկրաինայում էլ 2014-ից սկսեցին կիրառել 1 տոկոս ռազմական հարկ աշխատավարձից, իսկ առաջնային գաղափարի հեղինակը Օտտո ֆոն Բիսմարկինն է, ով գերմանիայի միավորման ու վերելքի հիմնադիրն է եղել:

Էմիլի

Համաձայն եմ, բայց ես իմ աշխատողի պահանջն էր դա և ես ոչ մի բան չեմ կարող անել:

Tigran

Հարգելի Էմիլի, ես Գայանեի գրածին եմ պատասխան գրել, քո մասով մի ընդունիր:

AnnaYen

Երկու վճարներն էլ կատարվում են պարտադիր, բայց տարվա վերջում տեղեկանք կարող եք ներկայացնել և մեկ աշխատավայրում ԱՎՈՒՄ դիմաց վճարված դրոշմանիշային վճարները հետ ստանալ:

Anushik

Եթե անձը եկամուտ է ստանում մի քանի աղբյուրից (ստանում է ձեռնարկատիրական եկամուտ և աշխատավարձ), ապա հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարների` 6-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված չափը գերազանցող գումարները (եթե այդպիսիք առկա են) մասնակիցներին վերադարձնելու կարգը սահմանում են հարկային մարմինը և Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմինը համատեղ հրամանով: Ամսական համախառն եկամուտը անձի կողմից ստացման ենթակա՝ հաշվետու ամսվա համար (բոլոր գործատուների հաշվարկած) աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների ու այդ հաշվետու ամսվա ընթացքում անձին վճարված պայմանագրային եկամտի հանրագումարն է: Տարեկան համախառն եկամուտը անձի կողմից ստացման ենթակա՝ հաշվետու տարվա ձեռնարկատիրական եկամտի, հաշվետու տարվա (ամիսների) համար հաշվարկված (բոլոր գործատուների հաշվարկած) աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների ու այդ հաշվետու տարվա՝ անձին վճարված պայմանագրային եկամտի հանրագումարն է: