22/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 մեկնաբանություն
Ռուզան
Ռուզան
6 տարի առաջ

+

Gevs
Gevs
6 տարի առաջ

Հարգելի Ռուզան, ըկերությունը չի կարող չընդունել Ձեզ աշխատանքի, եթե չունի հստակ հիմնավորում: Այդ խնդիրը կարգավորվում է աշխատանքային օրենսդրությամբ, իսկ ֆիրմայի կողմից ներկայացված պատճառաբանությունները անհիմն են, հետևաբար պետք է պաշտոնական նամակ ուղղեք Ձեր ղեկավարությանը` նշելով աշխատանքի անցնելու օրը և ամիսը: Նրանք Ձեզ պարտավոր են պատասխանել` հիմնավորելով, թե ԱՕ որ կետով չեն կարող Ձեզ ընդունել աշխատանքի:
Անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել սոցապի թեժ գիծ:

Քնարիկ
Քնարիկ
6 տարի առաջ

Գործատուն իրավունք չունի հղիության և ծննդաբերության արձակուրդից վերադարձող ածխատողին հետ չընդունել աշխատանքի: Դուք գնացեք, դիմում գրեք, որ վերադառնում եք, եթե մերժեն, ասեք թող գրավոր մերժում տա:

Tigran
Tigran
6 տարի առաջ

Նախ չեն կարող չընդունել, իսկ, եթե չեն ուզում ընդունել, ապա հիմնավորումը որն է, կամ պետք է ձեզ կրճատեն, որի դեպքում նախապես պետք է ծանուցեն:

Tigran
Tigran
6 տարի առաջ

Չեն կարող հետ չընդունել, չընդունելու դեպքում պետք է կրճատեն, որի դեպքում նախապես ծանուցելը պարտադիր է: Դիմեք գրավոր, թող թեկուզ մերժեն:

Իննա
Իննա
6 տարի առաջ

Ձեզ ազատելու իրավունք չունեն, եթե անգամ ներկայացնեն գրավոր ծանուցում որոշակի ժամանակ հետո ազատելու, կարող եք բողոքարկել աշխատանքի տեսչական մարմնում:

Marine Gh
Marine Gh
6 տարի առաջ

Հիմքը Ձեր կողմից գրված դիմումն է, որտեղ նշել եք 3 տարի:

Anushik
Anushik
6 տարի առաջ

Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Այդ նշանակում է, որ ընթացքում կարող եք վերադառնալ աշխատանքի:

karine
karine
6 տարի առաջ

Գործատուն իրավունք չունի մինչև 3 տարեկան երեխայի խնամքում գտնվող աշխատողին հետ չնդունի առանց հիմնավոր պատճառի, իսկ Ձեզ ներկայացվող պատճառները անհիմն են և անօրինական։ Գրեք դիմում, նշելով ամիս ամսաթիվը, թե երբ եք պատրաստվում դուրս գալ աշխատանքի և դրանից հետո, եթե կմերժեն՝ դիմումի վրա գործատուն պարտավոր է գրել՝ ինչ պատճառով է մերժում, դիմումի պատճեն կներկայացնեք Աշխատանքի տեսչություն։