Մայրության նպաստ

Անահիտ.

Բարև Ձեզ։ Ես ունեմ իմ Ա/Ձ-ն, սպասում եմ 3-րդ երեխայիս։ Ուզում եմ իմանամ՝ ի՞նչ ձևով են հաշվում մայրության նպաստը և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կարո՞ղ եմ ստանալ։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Tigran
Tigran
5 տարի առաջ

Իսկ կասեք ո՞ր հարկման համակարգում եք գործում, քաղաքային բնակիչ եք, թե՞ գյուղական, դրանք որոշիչ ելակետային տվյալներ են ֆիզի գումարի ու խնամքի նպաստի հաշվարկի հաշվով:

Անահիտ
Անահիտ
5 տարի առաջ

Գրանցված եմ քաղաքում, ապրում եմ գյուղում։ ԱՁ-ի գործունեության հասցեն գյուղում է և հարկվում է շրջանառության հարկով։

Tigran
Tigran
5 տարի առաջ
Ի պատասխան  Անահիտ

Մայրության նպաստը հաշվելու է տարածքային սոցապը ներկայացված բյուլետենի հիման վրա՝ ըստ հաշվետվությունների տվյալների: Երեխայի ծննդյան միանվագ նպաստ: Իսկ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կարող եք ստանալ. եթե 3.2. Խնամքի նպաստը գյուղական բնակավայրում բնակվող ծնողին նշանակվում և վճարվում է, եթե երեխան հաշվառված է բնակչության պետական ռեգիստրում ՀՀ-ում գյուղական բնակավայրի հասցեով և խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ գտնվում է ՀՀ-ում, ծնողը երեխայի ծննդյան կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ պետք է հաշվառված լինի գյուղական բնակավայրի հասցեով: Այսինքն կարող եք ստանալ հղիության գումարը, եթե հիմա ձեր գրանցումը տեղափոխեք գյուղ կստանաք մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ՝ 53000 դրամ: