Մանկավարժն աշխատանքի է ընդունվել համայնքապետարանում

Մարիա.

Բարև ձեզ: Մանկավարժը աշխատանքի է ընդունվել համայնքապետարանում որպես աշխատակազմի քարտուղար: Համայնքապետարան գալիս է շաբաթական 4 լիարժեք օր 8 ժամ աշխատանքի, մեկ օր՝ 4 ժամ: Խնդրում եմ, ասեք՝ ինչպե՞ս է ձևակերպվելու հաշվապահությունում համայնքապետարանի աշխատավարձը, պահումները, տեղեկագիրը, արձակուրդը: Ավելացնեմ, որ մանկավարժը աշխատում է դպրոցում:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Karine
Karine
5 տարի առաջ

Նախ պետք է հաշվի առնեք, որ համատեղությամբ աշխատելու դեպքում օրական 12 ժամը պետք է չգերազանցեք։ Աշխատավարձի չափը համատեղության հետ կապ չունի։

Tigran
Tigran
5 տարի առաջ

Այդ դեպքում դպրոցում աշխատելը կդիտարկվի որպես մանկավարժական աշխատանք ժամավճարով, համայնքային ծառայողը օրենքով դպրոցում մանկավարժ աշխատելու կամ որոշ ժամեր ունենալու խնդիր չունի: Պետք է համայնքապետարանը դիտարկվի որպես հիմնական աշխատավայր:

Nerses
Nerses
5 տարի առաջ

Ճիշտ կլինի հաշվարկը կատարել ժամավճարով:

Էլինա
Էլինա
5 տարի առաջ

Այս դեպքում իր հիմնական աշխատավայրը դառնում է համայնքապետարանը, իսկ դպրոցում իրավունք ունի դասավանդել շաբաթական 8 ժամից ոչ ավել, սակայն արձակուրդը մնում է նույնը 35 աշխատանքային օր, իսկ տաբելում պիտի նշեք ըստ դասերի, թե օրական կամ շաբաթվա մեջ քանի օր կգա և որքան ժամ կդասավանդի: