Ի՞նչ հաշվետվութուն պետք է ներկայացնել ներմուծման ժամանակ

Արթուր.

Բարև Ձեզ: “Այլ պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների, եկամուտների վճարման ամսաթվի, այդ եկամուտներից հաշվարկված և պահված շահութահարկի վերաբերյալ” – եթե ես ներմուծում ունեմ ՌԴ-ից՝ պե՞տք է ներկայացնեմ տվյալ հաշվարկը:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Ոչ, այդ հաշվետվությունը չի վերաբերվում արտաքին տնտեսական գործունեությանը, այսինքն, եթե դուք ապրանքները ձեռք եք բերել Հայաստանի սահմաններից դուրս։

Արթուր

273 Ձև պե՞տք է հանձնեմ:

Արթուր

273 Ձևը ո՞ր դեպքում եմ հանձնում, կարո՞ղ եք մանրամասնել:

Ալլա

Այդ ձևը հանձնում են, օրինակ, երբ դուք նշված Երկրների ռեզիդենտներին Հայաստանում եկամուտ եք վճարել, օրինակ՝ վարձավճար, ռոյալթի, շահաբաժին, տոկոսներ, որի համար պետք է վճարեք ոչ ռեզիդենտի շահութահարկ, հաշվի առած կրկնակի հարկումը բացառող միջազգային պայմանագրերի դրույթները։

Tigran

Ոչ, ներմուծման գործարքին այդ հաշվետվոթյունը չի վերաբերում:

Արթուր

Այսինքն՝ ոչ ռեզիդենտի հաշվարկ պե՞տք չի ներկայացնել։

Tigran

Ոչ, պետք չի այդ 273 ձևը ներկայացնել:

Արթուր

Բարև Ձեզ։ Պետք է մտնել ԵՏՄ դարան և ներկայացնել “Ներմուծման հարկային հայտարարագիր” և “Ապրանքների ներմուծման եւ անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարություն” ձևերը։

Արմինե

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել` Չինաստանից ապրանքի ներկրումն ինչպե՞ս եմ կազակերպում: