Վերջնահաշվարկ

Ամալյա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել՝ հարցս հետևյալն է. աշխատողը առանց հերթական արձակուրդ գնալու աշխատել է հինգ տարի, ինչպե՞ս հաշվարկել նրա վերջնահաշվարկը:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 մեկնաբանություն
Անահիտ
Անահիտ
4 տարի առաջ

Եթե շաբաթական 5-օրյա աշխատող է, տարեկան ունի փոխհատուցման 20 աշխատանքային օր: Այսինքն՝ հաշվեք միջին օրականը և բազմապատկեք 100-ով: ԱՕ հոդված 170, կետ 2:

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Հաշվում եք այդ հինգ տարվա համար հասանելիք չօգտագործված արձակուրդային օրերի համար գումարը և վճարում եք։

Մարիաննա
Մարիաննա
4 տարի առաջ

Բարև Ձեզ։ Ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ 24 աշխատանքային օր: Պետք է ստանալ աշխատողի միջին ամսական աշխատավարձը, բաժանել այն 21-ի (հնգօրյա) կամ 25-ի (վեցօրյա) և բազմապատկել կուտակված արձակուրդի օրերի թվով՝ 5*20 կամ 5*24:

Ներսես
Ներսես
4 տարի առաջ

Յուրաքանչյուր տարվա համար կունենա` 5-օրյաի դեպքում 100 օր, 6-օրյաի դեպքում 120 օր:

Tigran
Tigran
4 տարի առաջ

Հաշվեք այդ 5 տարիների արձակուրդայինը ու վճարեք:

Արա
Արա
4 տարի առաջ

Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի, պիտի վերջնահաշվարկի մեջ ներառվի դրամական հատուցում՝ բոլոր տարիների չօգտագործված արձակուրդների մասով: