Հիվանդաթերթիկի վերաբերյալ

Սոնա.

Բարև Ձեզ։ Ներեցեք, մի հարց ունեմ։ Հիվանդության թերթիկ եմ ներկայացրել (3օր բացակա), ուզում եմ իմանալ՝ աշխատավարձից պահում արվելու՞ է, թե՞ ոչ։ Կանխավ շնորհակալ եմ։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

Հիվանդաթերթիկի հաշվարկը ու պահումները մի կարգով են,աշխատավարձինը այլ: Աշխատավարձի գումարը կստանաք ըստ աշխատած օրերի թվի:

Էմիլի
Էմիլի
4 տարի առաջ

Եթե բացակա եք լինում աշխատանքից՝ աշխատավարձը հաշվարկվում է ըստ աշխատած օրերի: Կեղտոտ աշխատավարձը բաժանում են տվյալ ամսվա մեջ աշխատանքային օրերի թվով և բազմապատկում թե քանի օր եք ներկա եղել աշխատանքի:

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Անաշխատունակության թերթիկով ներկայացված օրերի համար վճարելու է գործատուն, միջին աշխատավարձի հաշվակի 80 տոկոսի չափով, մնացած օրերի համար հաշվարկվելու է աշխատավարձ։ Ձեր հարցը ճիշտ ձևակերպեք, անհասկանալի է։