Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

Երբ բյուլետենը ստացավ բուժհաստատությունից, պետք է դրանում նշված օրից ձևակերպեք դեկրետ, իսկ դրանից հետո եթե աշխատանքի գա, դա օրինական չի դիտվի արդեն:

Մարիաննա
Մարիաննա
4 տարի առաջ

Տվյալ աշխատողին տրվելու է անաշխատունակության թերթիկ, որում նշված 140 օրվա ընթացքում նա համարվելու է անաշխատունակ, և հնարավոր չի լինի վարձատրել նրան օրենքի շրջանակներում, աշխատավարձ չեք կարող վճարել, պետք է հաշվարկեք մայրության նպաստ բյուլետենում նշված օրերով։

Մանե
Մանե
4 տարի առաջ
Ի պատասխան  Մարիաննա

Դեկտեմբերի 13-ին ավարտվել է 140 օրը, աշխատողը ավելացրել է ևս 15 օր, և ավարտվել է բյուլետենի օրը ամսի 29-ին, կխնդրեի ասեք՝ ես գրանցման հայտով ինչպե՞ս նշեմ ֆիզի ավարտը։

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Մանե

Ֆիզի ավարտը՝ 29-ին, իսկ 30-ից երեխայի խնամքի արձակուրդը լրացրեք նոր տողով։

Մարիաննա
Մարիաննա
4 տարի առաջ
Ի պատասխան  Մանե

Դուք ոչ թե ֆիզ.-ի ավարտ պետք է նշեք, այլ գրանցման հայտ պետք է տաք երեխայի խնամքի արձակուրդի համար, որպեսզի աշխատողը ստանա երեխայի խնամքի նպաստ, եթե ցանկանում է գնալ խնամքի արձակուրդ, եթե ոչ, ապա կարող է գալ աշխատանքի, բայց չի ստանա խնամքի նպաստ։ Չվճարվող արձակուրդի սկիզբը պետք է նշեք 156-րդ օրվանից մինչև երեխայի 3 տարին լրանալու օրը, բայց հայտը ներկայացնելը ուշացրել եք.
«…մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու, այդ արձակուրդն ավարտվելու դեպքերում գործատուները գրանցման հայտը ներկայացնում են ոչ ուշ, քան հանգամանքն առաջանալու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը»։

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Եթե ուզում է աշխատել, ապա դա օրինական չեք կարող վճարել, սակայն կատարված աշխատանքի դիմաց կարող եք պարգևատրում տալ։

Ներսես
Ներսես
4 տարի առաջ

Չի թույլատրվում աշխատել։