Ձեռքբերում ֆիզ. անձից

Արթուր.

Եթե ԱԱՀ վճարողը ֆիզ. անձից ձեռք է բերել ավտոմեքենա` գնման ակտով, պետք է նաև հաշի՞վ դուրս գրի ֆիզ. անձի անունից: Եթե չէ` ի՞նչ ձևով է հաշվառումը իրականացվում, որ հարկայինում երևա:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Աստղիկ
Աստղիկ
4 տարի առաջ

Հաշիվ գրելու կարիք չկա։ Որպեսզի հարկայինում երևա, ԱԱՀ-ի ամսական հաշվետվությունը կազմելիս ձեռքբերումների մեջ արտացոլում եք ավտոմեքենայի արժեքը, իսկ գնման ակտը պահում եք արխիվում՝ որպես հիմք փաստաթուղթ։ Ֆիզ․ անձից ձեռքբերման դեպքում առաջանում է նաև եկամտային հարկ, որը դուք պետք է հաշվարկեք և վճարեք ֆիզ․ անձի համար, դա էլ իր հերթին արտացոլվում է եկամտային հարկի ամսական հաշվետվության մեջ, դրա համար կա նաև տարեկան հաշվետվություն՝
ձև 165։

Tigran
Tigran
4 տարի առաջ

Գնման ակտի կարիքը չկար,կարող էիք սովորական թղթային ֆակտուրայով գնել, որը պարունակեր ՀՕ հ.150-ի մաս 13-ով սահմանված վավերապայմանները, իսկ նույն հոդվածի 9-րդ մասով սահմանված եկամտային հարկը դուք էլի վճարելու եք, չմոռանաք ընդունման-հանձնման ակտ էլ կազմել:

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Չմոռանաք նաև կանխիկի սահմանափակումը։

Արթուր
Արթուր
4 տարի առաջ

Շնորհակալություն բոլորիցդ