Անհարգելի բացակայություն

Անի․

Հարգելի հաշվապահներ, եթե աշխատակիցը անհարգելի բացակայել է, աշխատավարձից պետք է պահել բացակա օրվա համար։ Օրենքի ո՞ր հոդվածով և ըստ հերթականության՝ ինչպե՞ս է կարգավորվում, հրաման, նկատողություն պե՞տք է։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

Նայեք ԱՕ հ.220-230-ը, անպայման գրավոր բացատրություն պետք է վերցնեք, թեկուզև բացակա օրերի հաշվով չվճարեք:

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

ԱՕ Հոդված 113.Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ
1. Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի աշխատանքի չներկայանալու դեպքում.

Մարիաննա
Մարիաննա
4 տարի առաջ

Որպես կարգապահական տույժ կարող եք կիրառել նկատողություն և պահանջել բացատրագիր, պատճառը հարգելի լինելու դեպքում սահմանափակվել նկատողությամբ ու բացակա օրերի համար աշխատավարձի պահումով։