Հարկային հաշվի արտացոլում

Արա․

Հունվարի սկիզբ դուրս եմ գրել հարկային հաշիվ, սակայն հետագայում որոշում եմ կայացրել տալ հայտարարություն շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ: Ինչպե՞ս պիտի արտացոլվի հարկային հաշիվը իմ հաշվարկներում, քանի որ ես արդեն դարձել եմ շրջանառության հարկ վճարող, այսինքն չեմ ներկայացրել ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն: Ի՞նչ պարտավորություններ կառաջանան: Արդյո՞ք ես պիտի շրջանառության հարկի հետ համատեղ ներկայացնեմ ավելացված արժեքի հարկի և ացիզային հարկի միանական հաշվարկ:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 մեկնաբանություն
Tigran
Tigran
3 տարի առաջ

հաշիվը կարող եք չեղյալ անել ու փոխարեն հաշիվ վավերագիր դուրս գրել, որ չլինի սխալմամբ հաշվի դուրս գրում ու ԱԱՀ վճարում,

Արթուր
Արթուր
3 տարի առաջ

Հաշիվը պետք է չեղյալ անեք։ Միևնույնն է, դիմացի կողմը հաշվանցման հետ խնդիրներ է ունենալու։