Ֆիզ. անձը որպես միկրոձեռնարկատեր

Գարիկ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք՝ որպես միկրոձեռնարկատիրություն գրանցված ֆիզ․ անձը ի՞նչ վճարներ պետք է կատարի ու ինչպե՞ս։ Ասեմ, որ ՊԵԿ զանգահարել եմ, և ինձ ասել են, որ ոչ մի հարկ չեմ վճարելու։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

2. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում1) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (այդ թվում ԵՏՄ անդամ պետություններից) ապրանքների մասով Օրենսգրքով սահմանված կարգով հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից.
2) միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողներին հարկային գործակալի կողմից վճարվող (հաշվարկվող) հարկվող եկամուտներից յուրաքանչյուր վարձու աշխատողի համար ամսական հինգ հազար դրամի չափով եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից (այդ թվում` ոչ ամբողջական ամսվա համար), որը այդ եկամուտների մասով համարվում է եկամտային հարկի գծով վերջնական հարկային պարտավորություն.
3) Օրենսգրքով սահմանված կարգով ակցիզային հարկի, բնապահպանական հարկի և (կամ) ճանապարհային հարկի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից:
դրոշմանիշային վճար պարտավոր են վճարել ըստ տարեկան եկամուտների,