Ուղեկցող փաստաթուղթ

Մայա․

Բարև Ձեզ։ Շրջհարկով աշխատող Ա/Ձ-ն գնման ընթացակարգի արդյունքում՝ համաձայն պայմանագրի, բոլոր աշխատանքային օրերի համար իրականացնում է մթերքի առաքում թվով 10 դպրոցների։ Ամեն օր մինչև առաքումը, յուրաքանչյուր դպրոցի համար դուրս է գրվում e-invoicing ծրագրով էլեկտրոնային հաշիվ վավերագիր։ Ամեն օր առաքվող մթերքը ուղեկցվում է նաև երկկողմանի ստորագրվող՝ ըստ պայմանագրի պահանջվող թղթային տարբերակով հանձնման – ընդունման ակտով։ Այսինքն ստացվում է ամսվա կտրվածքով՝ միջին հաշվարկով, դուրս է գրվում 210-230 էլեկտրոնալին հաշիվ և նույնքան էլ թղթային հանձնման-ընդունման ակտ։

Հարգելի հաշվապահներ, Ձեր խորհրդատվության կարիքն եմ զգում այս հարցում։ Հնարավո՞ր է արդյոք ամեն օրվա առաքմանն ուղեկցող փաստաուղթ բավարարվել միայն թղթային հանձնման-ընդունման ակտով՝ դուրս չգրելով հաշիվ վավերագիր կամ տեղափոխման այլ էլեկտրոնային փաստաթուղթ։ ՀՏ-ի օրենքների խախտում չի՞ դիտվի արդյոք միայն ամսվա վերջում կամ հաջորդ ամսվա սկզբին՝ յուրաքանչյուր դպրոցի համար (հիմք ընդունելով այդ թղթային հանձնման-ընդունման ակտերի հանրագումարը) e-invoicing ծրագրով դուրս գրվի ընդամենը մեկ հատ էլեկտրոնային հաշիվ վավերագիր՝ ամբողջ ամսվա համար։ Եթե փաստացի ունեք այսպիսի իրավիճակ՝ խնդրում եմ արձագանքեք, կիսվեք Ձեր փորձով։ Հատկապես, եթե անցել եք ՀՏ-ի կողմից ստուգում այս պարագայում։

Կանխավ շնորհակալ եմ բոլոր արձագանքների և խորհուրդների համար։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Արթուր
Արթուր
2 տարի առաջ

Բարև Ձեզ։ Ոչ, չեք կարող այդպես վարվել, քանի որ դա կդիտվի ուղեկցող փաստաթղթերի նկատմամբ պահանջների խախտում։

Tigran
Tigran
2 տարի առաջ

կդիտվի խախտում միայն ամսվա վերջում կամ հաջորդ ամսվա սկզբին՝ յուրաքանչյուր դպրոցի համար (հիմք ընդունելով այդ թղթային հանձնման-ընդունման ակտերի հանրագումարը) e-invoicing ծրագրով դուրս գրելը.

հ.56 Հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում ապրանքը մատակարարելու, աշխատանքի կատարումն ավարտելու (այդ թվում՝ ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) և (կամ) ծառայության մատուցումն ավարտելու (այդ թվում՝ ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) պահին, բացառությամբ սույն հոդվածի 8-րդ և 8.1-ին մասերով սահմանված դեպքերի, իսկ բեռնագիրը դուրս է գրվում մինչև ապրանքի տեղափոխությունը:

հ.38 ապրանքի մատակարարման պահ է համարվում սույն մասում նշված առավել վաղ առաջացող պահը.
1) այն պահը, երբ ապրանքը հանձնվում է այլ անձի, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը, ապրանքի մատակարարման պայմանագրի համաձայն, այլ անձի է անցնում այլ պահի, որի դեպքում ապրանքի մատակարարման պահ է համարվում այդ պահը, կամ
2) այն պահը, երբ առաքված ապրանքն ընդունում է այլ անձը, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը, ապրանքի մատակարարման պայմանագրի համաձայն, այլ անձի է անցնում այլ պահի, որի դեպքում ապրանքի մատակարարման պահ է համարվում այդ պահը:

Ruzanna
Ruzanna
2 տարի առաջ

Ոչ,միանշանակ չեք կարող, քանի որ դա կնշանակի, որ առանց փաստաթուղթ ապրանք եք մատակարարել: Յուրաքանչյուր առաքման դեպքում պարտավոր եք դուրս գրել հաշիվ-վավերագիրը:

Nerses
Nerses
2 տարի առաջ

Ոչ, պարտադիր է e-invoicing ծրագրով հաշիվ դուրս գրելը, հանձնման ընդունման ակտը կարող եք որոշակի ժամկետը մեկ կատարել, բայց տեղափոխման փաստաթուղթը ոչ։