Ներմուծում Չինաստանից

Վահե․

Բարև ձեզ։ Ես ցանկանում եմ ներմուծել Չինաստանից մանր էլէկտրատեխնիկա և զբաղվել դրանց վերավաճառքով ՀՀ-ում։ Կասե՞ք՝ ո՞ր տարբերակն է ինձ ավելի շահավետ՝ ԱՁ, թե՞ ՍՊԸ, և ի՞նչ հարկեր, տուրքեր պետք է վճարել, հատկապես ՍՊԸ-ով կամ ԱՁ-ով մաքսազերծման ժամանակ։ Ի՞նչ է անհրաժեշտ ՍՊԸ բացելու համար։ Նախապես շնորհակալ եմ։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Nerses
Nerses
2 տարի առաջ

Կասե՞ք՝ ո՞ր տարբերակն է ինձ ավելի շահավետ՝ ԱՁ, թե՞ ՍՊԸ
իրավակազմակերպչական տեսակն է տարբեր․․․ վճարելու եք նույն հարկերը։ Ներմուծման ժամանակ վճարելու եք մաքսատուրք, մաքսավճար, ԱԱՀ։
Ի՞նչ է անհրաժեշտ ՍՊԸ բացելու համար
Ընկերության անվանումը, ընկերության մասնակիցների կամ սեփականատերերի ցանկը, ընկերության տնօրենին, ընկերության գրանցման հասցեն, կանոնադրական կապիտալի չափը։

Tigran
Tigran
2 տարի առաջ

1 ԱՁ, թե՞ ՍՊԸ, և ի՞նչ հարկեր, տուրքեր պետք է վճարել,որոշ տարբերություններ կան, սկզբնական շրջանում գործեք ԱՁ-ով, հետո կանցնեք ՍՊԸ-ի,

2 ի՞նչ հարկեր, տուրքեր պետք է վճարել, հատկապես ՍՊԸ-ով կամ ԱՁ-ով մաքսազերծման ժամանակ։ մաքսազերծման ժամանակ։ վճարվում է մաքսատուրք, ԱԱհ,պետտուրք, բրոքերային ծախս,
3 Ի՞նչ է անհրաժեշտ ՍՊԸ բացելու համար։ կա հստակ փաստաթղթերի ցանկ, որոշեք որ կարգավիճակով եք գործելու,

Արմեն
Արմեն
2 տարի առաջ

Բարև Ձեզ: ՍՊԸ բացելու համար ընդամենը պետք է անձնագրով մոտենալ Ռեգիստրի պետական կոմիտեի ցանկացած սպասարկման գրասենյակ և մի քանի րոպեում (չհաշված հերթը) ՍՊԸ-ն կգրանցվի: Իսկ մնացած հարցերով ավելի լավ կլինի գտնել հաշվապահ, որը այդ հարցերին կպատասխանի «тет а тет»:

Գայանե
Գայանե
2 տարի առաջ

Ա/Ձ_ն ճիշտ տարբերակ կլինի, երկու դեպքում էլ մաքսային վճար պետք է փոխանցեք։