26/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Tigran
Tigran
1 տարի առաջ

1 Այսինքն եթե մարդը (ֆիզիկական անձը) իրեն պատկանող բնակարանը վաճառում է մի այլ մարդու (ֆիզիկական անձի), նա հարկ այդ եկամտից չի վճարում։ եթե հին տուն է , նորերից չի,
2 պայմանագրում գրվում է ինչ կարգավիճակով է գնում, ըստ դրա էլ հարկ վճարելու հարցը,

Դավիթ
Դավիթ
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալ եմ արձագանքելու համար, Տիգրան։ Այսինքն ես ճիշտ հասկացա, որ պայմանագրում պիտի հատուկ նշվի, որ գնորդը այն գնում է անձնական կարիքների համար, որպես ֆիզիկական ա՞նձ։
և մի փոքր հարց ել․ ասում եք “եթե հին տուն է , նորերից չի, “։ Իսկ եթե բնակարանը նորակառույց շենքում է, բայց գնվում է ոչ թե կառուցապատողից, այլ արդեն բնակարանի տեր ֆիզիկական անձի՞ց։ Դա հին տնի վաճառքից տարբերվու՞մ է հարկաին առումով։

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Դավիթ

այո դա հին տնի վաճառքից տարբերվում է հարկաին առումով, եթե այս դեպքն է։
16) սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի օտարումից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները: Սույն կետի կիրառության իմաստովնվազեցվող եկամուտներ չեն համարվում Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված բազմաբնակարան (այդ թվումբազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի կառուցապատող համարվող (համարված) ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների, շինությունների (այդ թվում անավարտ, կիսակառույց) կամ այլ տարածքների (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների)անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին օտարումից ստացվող եկամուտները.</span>
1. Եկամտային հարկով հարկման բազայի որոշման նպատակով՝
1) բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի կառուցապատող համարվող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների, շինությունների (այդ թվում
անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների` այլ ֆիզիկական անձին օտարման դեպքում օտարված շենքի կամ տարածքի (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների) օտարումից ստացվող եկամուտը հաշվարկվում է գործարքի փաստացի գնից ելնելով, իսկ գործարքի գնի բացակայության կամ գործարքի գնի՝ Օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսից պակաս լինելու դեպքում՝ դրանց համար Օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսի չափով.

Արամ
Արամ
1 տարի առաջ

Ինձ նույնպես հետաքրքրում է։