Աշխատակիցները ներգրավված չեն աշխատանքներում

Սիրարփի․

Բարև Ձեզ։ Շինարարության և նախագծային ոլորտի կազմակերպությունն ունի որակավորված լիցենզավորված մասնագետներ, որոնք համատեղությամբ գրանցված աշխատողներ են: Այս պահին կազմակերպությունը դեռ չի իրականացնում համապատասխան շինարարական և նախագծային աշխատանքներ, որտեղ ներգրավված լինեն նշված աշխատողները, սակայն լիցենզիան չկասեցնելու համար աշխատողներին չենք ազատել աշխատանքից: Հարցս հետևյալն է՝ կարո՞ղ եմ նշված աշխատակիցներին գրել 0 ժամ և չվճարել: Օրենքի ո՞ր հղումով նայեմ նշված դեպքերում եթե աշխատողը իր լիցենզիային որակավորմանը համապատասխան աշխատանք չի կատարել տվյալ ամիս, այդ դեպքում վճարումը ինչպես է կատարվում։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Tigran
Tigran
1 տարի առաջ

եթե դրույքով են աշխ. պայմանագրերը, փոխեք գործավարձային կարգի որ մնան համատեղությամբ ու խնդիր չլինի,

Sirarpi
Sirarpi
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալ եմ, ի սկզբանե պայմանագրերը եղել է ժամավճարով շաբաթական 8 ժամ , այսինքն եթե հիմա չկա իրենց որակավորված լիցենզիաներին համապատասխան աշխատանք, կարող եմ նշել 0 ժամ չէ? և չվարձատրել, նույնը նշել նաև 189 ձևի մեջ 0 ժամ, որպեսզի աշխատակիցներին չազատեմ:

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Sirarpi

այո նշեք 189 ձևի մեջ 0 ժամ, որպեսզի աշխատակիցներին չազատեք: