Աշխատավարձի և վարձակալական վճարի նվազեցում շրջանառության հարկից

Հայկ․

Բարև Ձեզ։ Հարկային օրենսգրքի համաձայն շրջանառության դաշտում աշխատող առևտրով զբաղվող հարկ վճարողները կարղ են նվազեցնել նաև իրացման ծախսերը։ Հարկային օրենսգրքով սահմանված է, որ՝ իրացման ծախսեր են համարվում, մասնավորապես, ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման հետ կապված` ապրանքների փաթեթավորման, պահպանման, բեռնման, տեղափոխման, բեռնաթափման, ուղեկցման, գովազդի և մարկետինգի ծախսերը։

Հարց․ Առևտրով զբաղվող հարկ վճարողը կարո՞ղ է ծախս ճանաչել վաճառողուհու աշխատավարձը կամ խանութի տարածքի վարձակալական վճարը։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 մեկնաբանություն
Tigran
Tigran
1 տարի առաջ

խանութի տարածքի վարձակալական վճարը կարող եք ծախս ճանաչել, եթե հաշիվ գրեն,

Հովսեփ
Հովսեփ
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Վաճառողուհու աշխատավարձը և վարձակալական վճարը իրացման ծախսեր չեն:

Արմինե
Արմինե
1 տարի առաջ

Կարող եք։

Գոհար
Գոհար
1 տարի առաջ

Այո կարող եք։

A.
A.
1 տարի առաջ

Կարող եք նվազեցնել վարձավճարը և աշխատավարձերը, այդ մասով ՊԵԿ պատասխան էլ կա։

Վիկա
Վիկա
1 տարի առաջ
Ի պատասխան  A.

Կարող եք ՊԵԿ–ի հղումը ուղարկեք։Շնորհակալ եմ

Արմեն
Արմեն
10 ամիս առաջ
Ի պատասխան  Վիկա

Այդ ուղեցույցը հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգով ուղարկվել է բոլոր տնտեսավարողների անձնական էջին: Փորձեք ծանուցումներում գտնել,եթե կորցրել եք մեյլ ուղարկեք, կուղարկեմ:

Աննա
Աննա
1 տարի առաջ
Ի պատասխան  A.

Կուղարկեք ՊԵԿ պատասխանը

Lilit
Lilit
1 տարի առաջ
Ի պատասխան  A.

Բարև Ձեզ, կարող եք ՊԵԿ-ի պատասխանը ուղարկել։