Աշխատավարձի և կոմունալ ծախսերի նվազեցումներ շրջանառության հարկից

Վարսենի․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում։ Արդյո՞ք 2025թ. 1-ին եռամսյակի շրջանառության հարկի հաշվարկում որպես իրացման ծախսեր հնարավոր է նվազեցնել աշխատողների աշխատավարձը, հոսանքի ու ջրի գումարները, որոնց հաշիվները ստանում ենք էլեկտրոնային եղանակով անկատ ձեռնարկատիրոջ անունով, ՀՎՀՀ-ով դուրս գրված։ Շնորհակալություն։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
12 մեկնաբանություն
Tigran
Tigran
1 տարի առաջ

իսկ ինչ գործնեության մասին է հարցը,

Վարսենի
Վարսենի
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Կոնկրետ ծաղիկների մանրածախ առևտրի մասին է հարցս։

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Վարսենի

3) իրացման ծախսեր են համարվում, մասնավորապես, ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման հետ կապված՝ ապրանքների փաթեթավորման, պահպանման, բեռնման, տեղափոխման, բեռնաթափման, ուղեկցման, գովազդի և մարկետինգի ծախսերը.
հոսանքի ու ջրի գումարները ըստ ստացված հաշիվների, ձեր դեպքում ապրանքների պահպանման ծախսեր են,
աշխատողների աշխատավարձը անմիջականորեն կապված ծախսեր են համարվում, կարող եք նվազեցնել, 

Վարսենի
Վարսենի
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալություն։

Արմինե
Արմինե
1 տարի առաջ

Վարսավիրանոց է տարածքի էարձակալությունն էլ կարող ենք նվազեցնել թե ոչ

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Արմինե

եթե պայմանագիր կա գրանցված ու հաշիվ եք ստանում

Արմինե
Արմինե
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

ֆիզ անձից է պայմանագիրը նոտարով կնքված

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Արմինե

լավ է, իսկ հայտարարություն հարկային այդ մասին վարձակալը ներկայացրել է, եկամտային հարկի հարց է դա,

Արմինե
Արմինե
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

նոտարով կնքված պայմանագիր է, ես եկամտային հաշվետվության մեջ ցույց եմ տալիս, և վճարում ենք այդ վարձակալական վճարը

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Արմինե

եթե նոտարով կնքված պայմանագիր է, պետք է կադաստրում գրանցվի, եկամտային հաշվետվության մեջ և 165 ի մեջ էլ ցույց եմ տալիս, և վճարում եք այդ վարձակալական վճարը

Արմինե
Արմինե
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

նվազեցում կարող եմ չէ տալ?

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Արմինե

այո, եթե հաշիվ գրեն տան