Տույժ այլ բանկի ծառայություններից օգտվելու համար

Գրիգոր Իգիթյան․

2022թ․ հուլիսի 8 ից իմ POS տերմինալը սպասարկվում է ԱԿԲԱ բանկի կողմից ըստ Հանրային աֆերտի պայմանների և այնտեղ էլ բացվել է համապատասխան հաշիվ: Իմ ԱՁ-ի գործունեության բոլոր հաշիվները բացված են ԱՐԱՐԱՏ Բանկում, և ես ցանկանում եմ որ իմ նոր ձեռք բերված ՀԴՄ-ի POS -ը սպասարկվի ԱՐԱՐԱՏ Բանկի կողմից: ԱԿԲԱ բանկում ինձ տեղեկացրին, որ եթե հրաժարվեմ իրենց կողմից սպասաիկումից, ապա դրա համար որևէ տույժ չի հասնում, սակայն եթե ես օգտվեմ այլ բանկի կողմից մատուցող սպասարկման ծառայությունից, ապա պարտավոր եմ ԱԿԲԱ բանկին վճարել 300 000 դրամ տույժ: Խնդրում եմ պարզաբանեք այդ պայմանի օրինականությունը:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 մեկնաբանություն
Knarik
Knarik
5 ամիս առաջ

Սա պետք է կարգավորվեր պայմանագրով,կարդացեք պայմանագիրը և պաշտպանեք ձեր իրավունքները

Tigran
Tigran
5 ամիս առաջ

ԱԿԲԱ բանկին վճարել 300 000 դրամ տույժ: իսկ ձեր պայմանագրում ինչպես են այդ հարցերը կարգավորված, իսկ դժվար է Ակբաից փոխանցել ձեր գումարները հիմնական բանկ,