Վաճառք Instagram – ում

Անահիտ․

Բարև ձեզ, ցանկանում եմ օնլայն վաճառքով զբաղվել Ինստագրամում։ Խնդրում եմ նշել՝ արդյո՞ք պետք է հարկեր վճարեմ կամ ԱՁ ունենամ։ Ինչպե՞ս է կատարվում այդ գործընթացը։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 մեկնաբանություն
ՏՍԱ
ՏՍԱ
5 ամիս առաջ

Բարև Ձեզ, այո պետք է ԱՁ բացել և ձեզք բերել ՀԴՄ սարք, մանրամասների համար կարող եք զանգ տալ 098095822

Nova Accounting հաշվապահական գրասենյակ
Nova Accounting հաշվապահական գրասենյակ
5 ամիս առաջ

Պետք է աշխատեք շրջանառության հարկի դաշտում՝ գրանցվելով որպես ԱՁ: Շրջանառության հարկի դրույքաչափը՝ 10%` կատարված ծախսերի 9.5% նվազեցման հնարավորությամբ։

Tigran
Tigran
5 ամիս առաջ

Ինստագրամում օնլայն վաճառք չի դա, այլ միայն գովազդ, այո պետք է հարկեր վճարեք, գրանցվեք, բանկում հաշիվ, նախօրոք հաշվարկներ արեք հետո ԱՁ գրանցվեք,

Դիանա
Դիանա
5 ամիս առաջ

Իսկ եթե շրջհարկով աշխատես ու Աձ, ապա էլի պետք է հաշիվ դուրս գրել անձնագրի տվյալներով՞

Nova Accounting հաշվապահական գրասենյակ
Nova Accounting հաշվապահական գրասենյակ
5 ամիս առաջ
Ի պատասխան  Դիանա

Կամ հաշիվ պետք է դուրս գրել, կամ էլ ՀԴՄ կտրոն տրամադրել։

Էլլադա
Էլլադա
5 ամիս առաջ

Բարև ձեզ իսկ հնարավոր չէ էլեկտրոնային հդմ ով վաճառք անել