Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Արա Ա.
Արա Ա.
15 տարի առաջ

ԱԱՀ մասին օրենք, հոդված 18.

…ԱԱՀ վճարող համարվող անձինք անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց (բացառությամբ այն դեպքերի, երբ ֆիզիկական անձը հարկային հաշիվ ստանալու պահանջ է ներկայացրել) կամ պետական կառավարչական հիմնարկներին ապրանքներ մատակարարելիս կամ ծառայություններ մատուցելիս պարտավոր են դուրս գրել հարկային հաշիվ չհանդիսացող հաշվարկային փաստաթղթեր կամ օրենքով սահմանված դեպքերում տրամադրել հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններ:

Աննա
Աննա
15 տարի առաջ

Բարև Ձեզ, Դիանա: Իհարկե հնարավոր է դուրս գրել Հ/Ա ֆիզ. անձի անունով: Հ/Ա դուրս գրելիս Ձեզ համար տարբերություն չկա` դիմացինը Ա/Ձ է, ԱԱՀ-ով աշխատող, թե` ֆիզ.անձ:

Ֆլորա
Ֆլորա
15 տարի առաջ

Այո, իհարկե, ԱԱՀ-ն անուղղակի հարկ է, և այն վճարում են վերջնական սպառողները: Եթե ֆիզ. անձը հաշիվ է պահանջում, ապա պարտավոր եք հաշիվ դուրս գրել:

Edgar
Edgar
15 տարի առաջ

Իսկ Ա/Ձ չհամարվող ֆիզ. անձին ինչի՞ համար է պետք ԱԱՀ-ով հաշիվ ապրանքագիր: Իհարկե հնարավոր չէ: