31/10/2026

Accountant.am

Մարիամ․

Բարև ձեզ: Ես դպրոցի հաշվապահ եմ: Փոխարինող ուսուցիչն աշխատանքի է ընդունվել 2022թ. ապրիլի 4-ին, և 04.07.22թ-22.08.22թ. ժամանակահատվածում 35օր ով արձակուրդ է գնացել, որի համար կատարվել է համապատասխան արձակուրդայինի հաշվարկ։ 2023թ. հունվարի 9-ից, համաձայն իր դիմումի ազատվել է աշխատանքից, այլ աշխատանքի տեղափոխվելու պատճառով:

Այսինքն` ընդհանուր շամանակահատվածով աշխատել է 9 ամիս` սեպտեմբերից հետո բարձր աշխատավարձով։ Քանի որ նա արդեն օգտվել է ուսուցչի համար տրվող 35 օրյա արձակուրդից, ես կատարել եմ վերահաշվարկ` 7 ամսվա, լրիվ ամիսներ, աշխատավարձի գումարը բաժանելով 7-ի և 21-ի վրա, ստացել եմ միջին օրական աշխատավարձի թիվը, այնուհետև 35-ը բաժանել եմ 12 ամիսների թվի վրա և բազմապատկեի 2.92-ով, ստացել 26 օր վերջնահաշվարկի համար: Միջին օրականը բազմապատկել եմ վերջնահաշվարկի համար հիմք հանդիսացող 26 ով և ստացել իրեն հասանելիք վերշնահաշվարկի գումարը։ Հուլիս -օգոստոս ամիսների համար ստացած գումարը ընդամենը 1 000 դրամի տարբերություն է տալիս։

Ինձ ասում են, որ պետք է սեպտեմբերից հետո աշխատած ժամանակահատվածի համար կատարեմ վերջնահաշվարկ: Խնդրում եմ օգնեք ինձ, որովհետև այս ոլորտում ես նոր նոր աշխատող եմ, և որևէ ուրիշ հիմք չգիտեմ` նման հաշվարկ կատարելու և վճարելու համար: Կանխավ շնորհակալ եմ։

Մերի․

Բարև Ձեզ։ Երբ վարձու աշխատողը համատեղությամբ է աշխատում, և արդեն 1 գործատուն հաշվարկել և վճարել է մայրության նպաստը, 2-րդ գործատուն նպաստը հաշվարկելիս վերցնում է միայն ի՞ր վճարած եկամուտները։ Եվ 1-ին գործատուի կողմից վճարած նպաստը հանում ենք հիմնական գործատուի հաշվարկած նպաստի գումարից, վճարում տարբերությու՞նը։

Կարեն․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն նոյեմբեր ամսին թվով 5 արտահանում է կատարել ՌԴ։ ԵՏՄ վիճակագրական հաշվետվությունները ժամկետից ուշ է ներկայացրել՝ ներկայացնելով փետրվարի 10-ին։ Վարչական տուգանքը որքա՞ն կկազմի։ 5 արտահանման համար առանձի՞ն պետք է վարչական կիրառեն։ Ո՞ր օրենքը նայեմ այս հարցի հետ կապված։

Լիլիթ․

Բարև ձեզ, օգնեք խնդրում եմ․ եթե ՌԴ-ից առանց կրիչի՝ մեիլով ապրանքանիշ ենք ներմուծելու Հայաստան և արտահանելու ենք էլի օնլայն ԵԱՏՄ երկրներ, հարցս այն է, որ իմ մոտ կառաջանա՞ արդյոք ոչ ռեզիդենտի շահութահարկ, և երկրորդ հարցս՝ արդյո՞ք այս պարագայում ներմուծելուց 20 % ԱԱՀ և արտահանելուց 0%, ես ճի՞շտ եմ հասկանում։

Արամ․

Հարգելի գործընկերներ, եթե խանութը կամ հանրային սննդի կետը կանխիկ դրամ է տալիս առաքիչին ապրանքի դիմաց, ով հետո տերմինալի միջոցով այդ գումարը մուտք է անում մատակարար կազմակերպության հաշվին, արդյո՞ք այս գործարքը բավարարում է “Անկանխիկ գործառնությունների մասին” ՀՀ օրենքին և համարվում է անկանխիկ գործարք։

Հռիփսիմե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է․ եթե աշխատողը գողություն է արել և դրա համար ազատվել է աշխատանքից, և քանի որ ունի դրամական պարտավորություն խանութին, պետք է իր տվյալ ամսվա աշխատավարձը և վերջնահաշվարկը չփոխանցենք իր հաշվեհամարին։ ՀԾ-ում ի՞նչ ձևակերպում անեմ, որ պարտք չերևա։ Ո՞նց վարվեմ, որ ճիշտ լինի։

Լիլիթ․

Բարև ձեզ։ Արդյո՞ք ՀԿ նախագահը կարող է որպես ԱՁ գրանցվել կամ հիմնադրել ՍՊԸ։ Հարցը նրանում է, որ ՀԿ-ն սեմինարներ է կազմակերպում բժշկական թեքվածությամբ,այսինքն ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում, հիմա պետք է ստանա լիցենզիա՝ վերականգնողական կենտրոն բացի, բայց չենք ուզում ՀԿ-ով անել, այլ ՍՊԸ-ով կամ ԱՁ-ով։

Արթուր․

Բարև Ձեզ։ Կազմակերպությունն աշխատում է շրջ. հարկով և ցանկանում է իր հաշվեկշռում գտնվող անշարժ գույքը, որի կադաստրային արժեքը 178 միլիոն դրամ է, նվիրատվությամբ փոխանցել ընկերության մասնակիցներին: Խնդրում եմ նշել, թե ինչ հարկային պարտավորություններ են ունենալու ընկերությունը և մասնակիցները։

Ռուբեն․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Կազմակերպությունը իրականացնում է գործունեութուն՝ շրջիկ վաճառք: Վաճառում է պատրաստի սառը կամ տաք սուրճ, թեյ, ֆրեշ: ՀԴՄ կտրոնը ապրանքացանկով է:

Հարց 1․ ԱՏԳԱԱ կոդը պետք է նշել հանրային սննդի ծառայությու՞ն, թե՞ կոնկրետ պատրաստի թեյի, սուրճի, ֆրեշի ԱՏԳԱԱ

Հարց 2․ Պատրաստի սուրճը 3 չափի է՝ 50մլ, 70մլ, և 85 մլ չափերով: Խախտում կլինի՞, եթե չափը չգրվի ՀԴՄ կտրոնի վրա

Անի․

Բարի օր: Հարգելի հաշվապահներ, հանրային սննդի ոլորտ է: Մեր կազմակերպությունից գալիս են և օգտագործած ձեթը գնում են (սանիտարական նորմերից ելնելով): Հաշիվ ենք դուրս գրում դրա համար: Հարցս հետևյալն է. ծրագրի մեջ ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ։ Շնորհակալություն։

Գևորգ․

Բարև ձեզ: Կխնդրեմ օգնեք՝ ԱՁ-ն աշխատում է որպես միկրոձեռնարկատիրություն։ 2022 թվականին տարեկան շրջանառությունը կազմել է 18 381 750 դրամ: Ինչքա՞ն պետք է դրոշմանիշային վճար վճարեմ 2023 թվականին տարեկան, և արդյո՞ք դրա համար տարեկան հաշվետվություն պետք է ուղարկեմ: Շնորհակալ եմ:

Ալլա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ուզում ենք սկսել խմորեղենի արտադրություն, արտադրանքի վաճառքը լինելու է խանութներում (նաև ԱԱՀ-ով աշխատող)։ Խնդրում եմ հուշել՝ բացենք ՍՊԸ ԱԱՀ-ով աշխատենք, թե՞ ավելի հարմար տարբելակ էլ կլինի։ Մի փոքր ուղղություն տվեք հերթական քայլերի, հաշվետվությունների համար: Շնորհակալ կլինեմ:

Արաքս.

Բարև ձեզ։ Ֆիզ․ անձը ներմուծել է 2404 ԱՏԳԱ ծածկագրով ապրանք, այս պահին անհրաժեշտություն կա այդ ապրանքը վաճառել։ Վաճառքն իրականացնելու են շրջհարկ վճարող ՍՊ ընկերության միջնորդությամբ։ Գնորդի պահանջն է, ակցիզավորված վաճառել այդ ապրանքը։ Կարո՞ղ է ՍՊ ընկերությունը դիմումով ակցիզային դրոշմանիշ ուզի մաքսայինից, որպեսզի փակցնի այդ ապրանքի վրա ու վաճառի։

Անահիտ․

Բարև Ձեզ։ Եթե ՍՊԸ-ն շրջանառության հարկ վճարող է համարվում, պարտավո՞ր է մինչև ապրիլի 20-ը ներկայացնել “Շահութահարկ վճարողների հաշվետվություն” նույնպես։ Թե՞ շրջանառության հարկի հաշվետվությունը բավական է։ Շնորհակալություն

Դավիթ.

Բարև Ձեզ։ Հիմնադրամը ստեղծվել է ՀՀ կառավարության կողմից և իր կանոնադրական նպատակների իրականցման համար ՀՀ պետական բյուջեից ստանում է դրամաշնորհ; Հարց. այդ դրամաշնորհն ազատվա՞ծ է ԱԱՀ-ից և, եթե այո կամ ոչ՝ ի՞նչ հիմքերով։ Շնորահակալություն։

Հայկ.

Բարև Ձեզ: Հարգելիներ, կարո՞ղ եք օգնել: Եթե ԱՁ-ն 2022թ. ընթացքում աշխատել է 2 ամիս՝ շրջհարկով: Շահութահարկը ստացվում է 5000դրx2: Հիմա 240 ձևը լրացնելիս միայն 107 տո՞ղը պետք է լրացնել 10000 և վե՞րջ: Եկամուները և ծախսերը երբ լրացնում եմ ըստ շրջանառության հարկի հաշվարկի, ստացվում է, որ վնասով է աշխատել և հարկման բազան 0 է: Այդպես ճի՞շտ է: Նախապես շնորհակալություն։

Գոհար.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ըստ նոր փոփոխված օրենքի, եթե ֆիզում գտնվող մայր է /ԱՁ բացի/, ապա կարող է շարունակել օգտվել խնամքի նպաստից։ Նշեմ, որ 1.5 տարի է ֆիզարձակուրդում։ Նաև կասեք, եթե ցանկանում է ծաղիկների օնլայն վաճառքով զբաղվել, կարո՞ղ է միկրոյով գործել և հդմ չկիրառել, այլ միայն փոխանցումով աշխատել։