30/10/2026

Accountant.am

Շողեր․

Անձը հունվարի 14-ին գրանցել է ԱՁ-ն, այժմ շրջ․ հարկի հայտարարություն է ուղարկում, սակայն հետևյալ հաղորդագրությունն է գրվում – Դուք չեք համարվում առևտրային կազմակերպություն կամ ԱՁ և չեք կարող ներկայացնել այս հայտարարությունը։ Խնդրում եմ ասել, թե ինչի հետ է կապված։

Հարգելի գործընկերներ, 2026թ. փետրվարի 1-ը միկրոձեռնարկատիրության սուբյեկտի՝ 2025թ․ իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության ներկայացման վերջնաժամկետն է։ Պետք է հանձնել ձև N 256. “Հաշվետվություն միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ”:

ՀՀ Հարկային օրենսգիրք, Հոդված 270. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հարկային հաշվարկներ ներկայացնելը․

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ բացառապես Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 3-ով սահմանված գործունեության տեսակների մասով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերի) մինչև հարկային տարվան հաջորդող հարկային տարվա փետրվարի 1-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում հաշվետվություն` նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության վերաբերյալ:

Հասմիկ․

Բարև ձեզ, հարցս այսպիսին է՝ եթե հյուրանոցը ձեռք է բերում խմիչք, բայց միայն սննդի մատուցման ժամանակ է օգտագործում, որպես վաճառք չի իրացնում, այս պարագայում պե՞տք է արդյոք տեղադրի e- mark ծրագիրը և դրանով անցկացնի։

Եթե հյուրանոցը տարեկան շրջանառությունը չի գերազանցել 24 000 000 դրամը, պարտադի՞ր է անվանացանկով ՀԴՄ կտրոնի տպելը։

Մարիա․

Բարև Ձեզ, կասե՞ք Wildberries ստացման կետի տնտեսական գործունեության դասակարգիչը ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, որպեսզի կարողանա գործունեությունը շարունակել միկրոձեռնարկատիրության շրջանակներում: Նախապես շնորհակալություն:

Գոռ․

Բարև ձեզ, ես ԱՁ եմ և նախորդ տարի աշխատել եմ շրջանառային հարկով։ Այս տարի մինչև փետրվարի 20 անհրաժե՞շտ է կրկին դիմում ներկայացնել շրջանառային հարկ վճարող համարվելու համար, թե՞ պարզապես շարունակելու եմ իմ շրջանառության հարկային համակարգը 2026 թվականին ևս։ Շնորհակալություն!

Լևոն․

Բարև Ձեզ: Կազմակերպությունը աշխատում է միկրոձեռնարկատիրության համակարգում: 2025-12-08 ամսաթվին դորս եմ գրել հաշիվ վավերագիր՝ առանց պարտադիր ԱՏԳ ԱԱ ծածկագիրը ներառելու, և գնորդը արդեն էլեկտրոնային ստորագրությամբ հաստատել է հաշվի ստացումը: Խնդրում եմ ասել, թե ինչպես կարող եմ այժմ ճշտել թերի դուրս գրած հաշիվ վավերագիրը: Էլեկտրոնային համակարգը հաշիվը ճշգրտելու միջոցով թույլ չի տալիս ավելացնել ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, որովհետև ԱՏԳ ԱԱ դաշտը ակտիվ չէ: Եթե պետք է հաշիվը չեղարկել և նորը դուրս գրել, ապա կարո՞ղ եք ասել իմ անելիք քայլերը մի քիչ ավելի մանրամասն: Շնորհակալություն, հարգաքներով՝ Լևոն:

Էվա․

Բարև Ձեզ։ Հեռախոսների վերանորոգումը աշխատում է որպես ֆիզ․ անձ միկրոձեռնարկատիրության դաշտում։ Ի՞նչ հարկեր պետք է վճարի և արդյո՞ք ապահովագրության 129 600 դրամը պարտադիր պետք է վճարի։

Սերգեյ․

Բարև Ձեզ: Ի՞նչ հարկային ռեժիմով կարող է գործել մարզասրահը (ֆիթնես): Արդյո՞ք կարող է գործել միկրոյի դաշտում: Եվ, եթե գիտեք, խնդրում եմ նշել՝ ի՞նչ առանձնահատկություններ ունի տվյալ տնտեսական գործունեությունը: Կանխավ շնորհակալ եմ:

Անահիտ․

Ա/Ձ-ն բացվել է այսօր, և ուզում եմ փակել, դեռ էլեկտրոնային հարթակում լիազոր չեմ բացել և ոչ մի հաշվառում չեմ անցել, բացի պետական գրանցումը, եթե հիմա հաշվառումից հանեմ, որևէ այլ գործողություն կա՞ կատարելու։

Գոհար․

Հարգելի հաշվապահներ, նախկինում 1000+ կայքով կարողանում էինք տեսնել կազմակերպության վճարած դրոշմանիշայինները ըստ ամիսների, այժմ չեմ կարողանում գտնել, թաքսերվիսում սխալ պարտավորություն է ցույց տալիս, ի՞նչ տարբերակով կարող եմ համեմատել։

Արմինե․

Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնեք հասկանալ՝ եթե աշխատողը 0.5 դրույքով է աշխատում, 4 ժամ օրական, հարկադիր պարապուրդի ընթացքում ինչպե՞ս է վարձատրվում, եթե առհասարակ աշխատանքի չի գնում և աշխատանք չի կատարում: Անչափ շնորհակալ եմ։

Հեղինե․

Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգեք կողմնորոշվելու: Հայկական ընկերությունը ծառայություն է մատուցում ռուսական մի ընկերության, որի դիմաց ստանում է եկամուտ: Հետո մեկ այլ կազմակերպություն իրեն ծառայություն է մատուցում, որի դիմաց ինքն է վճարում: 2 ծառայաթյուններն էլ տարբեր են, իրար հետ կապ չունեցող: Ֆիրմայի գործունեությունը թույլատրում է երկուսով էլ զբաղվել :

Հարց 1. Շրջհարկով աշխատելու պարագայում հարկը հաշվարկելիս արդյո՞ք ճիշտ է նվազեցնել ծախսը:

2. Նվազեցման պարագայում հարկատեսակը նշանակություն ունի՞, այսինքն ԱԱՀ-ի դեպքում կարելի է, շրջհարկի դեպքում՝ ոչ:

Սվետլանա Սարգսյան․

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել։ Շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն գտնվում է ժամանակավոր դադարում հոկտեմբեր ամսից։ Մինչև փետրվարի 20-ը պիտի՞լրացնի 201 ձև և նորից 207-ը, քանի որ չգիտի, թե երբ է վերսկսելու։ Թե՞ միայն 201 ձևը։ Շնորհակալ եմ։

Վիկտոր․

Բարև Ձեզ։ Բջջային հավելվածների հրատարակության համար (Apple Store, Google Play) ո՞ր դասակարգիչը պիտի նշվի։ Այսինքն՝ եկամուտը ձևավորվում է օգտատերերի կողմից՝ հրատարակված հավելվածներին բաժանորդագրություններից։ Համապատասխան դասակարգիչը չգտա, հաշվարկներում նշել եմ՝ J62.01 Ծրագրային ապահովման մշակում

1․ Ճի՞շտ եմ նշել, թե ավելի լավ է փոխել J58.29.0 Այլ համակարգչային ծրագրերի հրատարակություն։ Սա մոտ է, բայց “համակարգչային ծրագիր” և “հեռախոսային հավելված” մի քիչ տարբեր բաներ են։ Կամ միգուցե այլ տարբերակ կառաջարկեք։

2․ Ամեն դեպքում դա էական նշանակություն ունի՞։ Երկու դասակարգիչներն էլ շրջանառության հարկով են։ Արժե՞ փոխել։

Գոհար․

Կազմակերպությունը զբաղվում է մասնագիտացված շինարարական գործունեությամբ: 2025թ ՀՀ տարածքում իրականացրել է տվյալ գործունեություն, որի համար ըստ օրենսդրության պարտավոր էր գործուղում ձևակերպել, սակայն գործուղման գումարները ժամանակին չեն վճարվել: Կարո՞ղ է արդյոք 2026թ-ին վճարել։ Արդյո՞ք հարկային պարտավորություն կառաջանա այդ դեպքում։

Գոհար․

Բարև ձեզ, ես ներկայացնում եմ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպություն, որը ֆինանսական վարձակալությամբ / լիզինգով ձեռք է բերել տրանսպորտային միջոց։ Խնդրում եմ ներկայացնել լիզինգի ձևակերպումները։ Շնորհակալություն։

Հապետ․

Անհատ ձեռնարկատերը զբաղվում է սալիկների արտադրությամբ և գտնվում է միկրոձեռնարկատիրական գոծունեության հարման ռեժիմում: Ունի նաև արևային կայան: Պարզվել է, որ այն ոչ թե ֆիզիկական անձով է, այլ ԱՁ-ով է և ավելցուկ էլ. էներգիայի գումարը ՀԵՑ -ից ստանալու համար պետք է դուրս գրվի հաշիվ: Արդյո՞ք հաշիվ դուրս գրելուց հետո ԱՁ -ն կմնա նույն հարկման ռեժիմում։

Հասմիկ․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ տեղեկացրեք՝ արտասահմանյան առցանց պարբերագրերի համար Freelance կարգավիճակով պատմություններ գրելու աշխատանքը ի՞նչ հարկատեսակի է դասվելու։ Ես որպես ի՞նչ պետք է գրանցվեմ և որքա՞ն հարկ պետք է վճարեմ։ Կարո՞ղ եմ գործել որպես ֆիզ․ անձ միկրոձեռնարկատիրության դաշտում։ Շնորհակալություն։

Գևորգ.

ԱՁ հաշվառելուց (բացելուց) հետո պարտադի՞ր է հարկային մարմին է ներկայացրել հայտարարություն` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ և եթե դա չի արվել, հնարավո՞ր է ներկայացնել հայտարարությունը ուշացումով: Շնորհակալություն։

Արմեն.

Բարև ձեզ։ Կասե՞ք՝ Glovo կամ Yandex հարթակներում աշխատելու դեպքում որպես ԱՁ ի՞նչ հարկեր պետք է վճարվեն, ինչպես նաև ի՞նչ տեսակի բանկային հաշիվ է անհրաժեշտ բացել։ Նաև խնդրում եմ նշել գործունեության դասակարգիչը:

Բելլա.

Ողջույն, սիրելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է․ աշխատողը եղել է ոստիկանության աշխատակից, որտեղ ծառայելուց հետո անցել է թոշակի։ Արդեն իսկ ստանում է անվճար բուժզննումներ և այլն։ Արդյո՞ք նրա համար էլ պետք է վճարվի 4 800 դրամ ապահովագրավճար, եթե նա ունի սոց․ փաթեթ։