Արդյո՞ք պետք է վճարել ապահովագրավճար

Բելլա.

Ողջույն, սիրելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է․ աշխատողը եղել է ոստիկանության աշխատակից, որտեղ ծառայելուց հետո անցել է թոշակի։ Արդեն իսկ ստանում է անվճար բուժզննումներ և այլն։ Արդյո՞ք նրա համար էլ պետք է վճարվի 4 800 դրամ ապահովագրավճար, եթե նա ունի սոց․ փաթեթ։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

վճարման պարտավորությունը բոլորին չի վերաբերում, եթե 65 տարեկան է ,չի վճարելու,

2. Առողջության համընդհանուր ապահովագրություն ունենալու պահանջը տարածվում է բնակչության հետևյալ խմբերի վրա․
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ռեզիդենտ և մինչև 18 տարեկան երեխաները, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-23 տարեկան անձինք, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող առկա (ստացիոնար) ուսուցմամբ սովորող մինչև 26 տարեկան անձինք.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ռեզիդենտ և 65 ու բարձր տարիքի անձինք.
3) Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ռեզիդենտ և ֆունկցիոնալության համապատասխանաբար խորը, ծանր, միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձինք և հաշմանդամության 1-ին, 2-րդ, 3-րդ խումբ ունեցող անձինք.
4) Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ռեզիդենտ և Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ.
5) Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ռեզիդենտ և հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ.
6) Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ռեզիդենտ և մինչև երկու տարեկան երեխա խնամող մայրեր (որդեգրողներ)․
7) ընտանիքում երեք կամ ավելի անչափահաս երեխաների խնամք (խնամակալություն) իրականացնող Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ռեզիդենտ ծնողներից (խնամակալներից) մեկը.
8) հաշմանդամություն ունեցող երեխայի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ռեզիդենտ ծնողներից մեկը, որդեգրողը, խնամակալը կամ հոգաբարձուն.
9) Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ռեզիդենտ և 2016 թվականի ապրիլին և 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված, ինչպես նաև սույն կետում նշված հանգամանքներում ստացած վնասվածքի, խեղման կամ ձեռք բերած հիվանդության հետ պատճառական կապով հետագայում մահացած անձի ընտանիքի անդամներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ և նրանց հավասարեցված անձինք, բռնադատվածներ․
10) ընտանիքի անապահովության միավոր կամ աստիճան ունեցող ընտանիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ռեզիդենտ անդամ՝ Կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով.
11) վարձու աշխատողներ, որոնց աշխատավարձը հաշվարկում է հարկային գործակալը կամ հարկային գործակալի պարտավորությունից ազատված գործատուն.
12) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերեր, նոտարներ.
13) Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ռեզիդենտ` վարձակալական վճար, տոկոս, շահաբաժին, ռոյալթի ստացող ֆիզիկական անձինք, քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում աշխատանքներ կատարող կամ ծառայություններ մատուցող ֆիզիկական անձինք, ինչպես նաև վարձու աշխատողներ, որոնց աշխատավարձը հաշվարկվում է հարկային գործակալ չհանդիսացող անձանց կողմից.
14) սույն մասի 1-13-րդ կետերով սահմանված կարգավիճակ ունեցող բնակչության խմբերում չընդգրկված գյուղատնտեսական անհատական գործունեությամբ զբաղվողներ.
15) սույն մասի 11-14-րդ կետերով սահմանված կարգավիճակ ունեցող բնակչության խմբերում ընդգրկված անձանց փոխկապակցված անձինք՝ կամավոր կարգով՝ համաձայն սույն հոդվածի 4-րդ մասի պահանջների:
3․ Այն դեպքում, երբ անձն ունի սույն հոդվածի 2-րդ մասի 11-15-րդ կետերով սահմանված կարգավիճակներից որևէ մեկը և միաժամանակ ունի կամ ձեռք է բերում նաև սույն հոդվածի 2-րդ մասի 1-10-րդ կետերով սահմանված համապատասխան կարգավիճակներից որևէ մեկը, ապա նրա վրա տարածվում են սույն օրենքի իմաստով առավել բարենպաստ պայմաններ նախատեսող նորմերը:
4. Սույն հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով նախատեսված փոխկապակցված անձանց առողջության համընդհանուր ապահովագրությունն իրականացվում է սույն հոդվածի 2-րդ մասի 11-14-րդ կետերով սահմանված կարգավիճակ ունեցող բնակչության խմբերում ընդգրկված անձանց ցանկությամբ՝ նրանց կողմից Լիազոր մարմնի սահմանած կարգին և օրինակելի ձևին համապատասխան դիմում ներկայացվելու դեպքում։

Բելլա

Տիգրան ջան, 65տ․ չէ։ 48տարեկան է, նախկինում ծառայել է, 20տ ծառայությունից հետո տվյալ ոլորտի աշխատակիցներն անցնում են թոշակի։ Որպես արտոնություն կարծեմ, ստանում են անվճար բուժզննումներ։

Բելլա

Ծառայել է ոստիկանությունում։

Tigran

հիմա այս համակարգը կարծեմ այդ դեպքերի համր էլ է,

Vahram

Եթե նշված ոչ մի պայմանի չի բավարարում ու այս պահին 200 000 դրամ և ավել (կեղտոտ) աշխատավարձ չի ստանում չի վճարելու։ Ավելի հստակ կարող եք ստուգել Armed Բջջային հավելվածը ներբեռնելով և նույնականացում անցնելով