01/11/2026

Accountant.am

Հարություն․

Հարգելի գործընկերներ, այսպիսի մի հարց․ Կազմակերպությունը մինչև 24.11.2020թ․ համարվել է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։ 25.11.2020-ից իր դիմումի համաձայն անցել է շրջանառության հարկի դաշտ՝ առևտրական գործունեությամբ զբաղվելու համար։ Հիմա շրջանառության հարկի հաշվարկում ձեռքբերումների 4% – ի տողում կարո՞ղ ենք ցույց տալ մինչև 24.11.2020թ․ ձեռքբերված ապրանքների արժեքը ու նվազեցնենք շրջանառության հարկի 5%-ից։

Ռ. Գալոյան.

Բարև Ձեզ: Կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով: Կահույքի մեծ պատվեր ունենք մայրաքաղաքից դուրս: Մաս-մաս ապրանքը պետք է տեղափոխվի, վերջում հանձնում-ընդունում կատարվի, նոր հարկային հաշիվ դուրս գրվի: Խնդրում եմ օգնեք՝ ի՞նչ ուղեկցող փաստաթուղթ է պետք, և ինչպե՞ս է վերջում կատարվում վաճառքը, ո՞ր հասցեն է նշվում հարկային հաշվում: Կանխավ շնորհակալություն:

Մարտին.

Բարև ձեզ:
Ես հենց նոր բացել եմ ԱՁ և ուզում եմ ներկրել ապրանք Չինաստանից (Էլեկտրոնային սարքավորում)։
Ապրանքը վաճառելու եմ օնլայն՝ ՀՀ-ի տարածքում: Ուզում էի իմանալ, թե ի՞նչ տոկոսով հարկ պետք է վճարեմ ամեն վաճառքից, եթե ես ԱՁ եմ, ներկրում եմ հենց Չինաստանում արտադրողից, և վաճառում եմ օնլայն կայքի միջոցով։

Նախապես շնորհակալ եմ հարցին պատասխանելու համար։

Անի.

Բարև ձեզ:
Եթե աշխատողի հաշվին հարկադիրի կալանք կա, և նա ազատվում է աշխատանքից, այդ դեպքում նա տեղեկանք տանելու՞ է աշխատանքից ազատման մասին, թե՞ ոչ, և եթե այո, ապա ի՞նչ բովանդակությամբ:

Անհրաժե՞շտ է ՍՊԸ հիմադիր-տնօրենին taxservice-ով գրանցման հայտ ուղարկել, թե՞ դա պարտադիր չէ, առանց դրա էլ հնարավոր կլինի իրականացնել գործունեություն:

Եթե բժիշկը վարձատրվել է 100 000 համախառն աշխատավարձով, հիմա հաճախելու է քիչ, աշխատելու է համատեղությամբ, կարո՞ղ եմ 20 ժամի համար նշել 50 000 համախառն, և գրանցման հայտում ինչպե՞ս այդ փոփոխությունը կատարեմ: Պետք է հին պաշտոնի համար ավարտի ամսաթիվ գրեմ ու նոր պաշտոն ավելացնե՞մ, թե՞ հնի փոփոխեմ:

Մարիամ.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. ՍՊԸ-ի հիմնադիրը կարո՞ղ է նույն ՍՊԸ-ում գրանցվել որպես աշխատող: Նախապես շնորհակալություն:

Անի.

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը Կանաչ Արահետ ՀԿ-ից ստացել է շնորհ։ ՀՀՄՍ 20-ով կարգավորվում է պետական շնորհները։ Արդյո՞ք այս շնորհի համար էլ պետք է տալ նույն հաշվապահական ձևակերպումները:

Կարապետ.

Բարև Ձեզ:
2021թ. ապրիլին գրանցված շրջհարկով աշխատող Ա/Ձ է, որն իրականացնում է սոցիալական հարցումներ: Սոց. դաշտում է:
Խնդրում եմ Ձեր պարզաբանումները, արդյո՞ք ճիշտ եմ հասկացել այս ոլորտի հարկեր-հաշվետվությունները:
Սահմանված հաշվետվություններ ե՞ն.
1. Շրջ. հարկ – եռամսյակային
2. Շահութահարկ /240 ձև/ – տարեկան
3. Եկամտային հարկ/սոց. վճար /244 ձև/ – տարեկան:
Վճարումները համապատասխանաբար.
1. Ձևավորված շրջ.հարկ – եռամսյակ
2. Շահութահարկ – 8*5000 տարեկան, թե՞ ամսական
3. Եկամտային հարկ/սոց. հարկ – 8*5000 – տարեկան, թե՞ ամսական
4. Դրոշմանիշային վճա՞ր – 8*1300
Կա՞ ուրիշ հաշվետվություն, որ բաց եմ թողել:
Կանխավ շնորհակալություն:

Ընկերություն` Գրոսմեյստեր ՍՊԸ
Հասցե` ք. Երևան, Ադմիրալ Իսակով 48/1 հարևանությամբ
Հեռախոս՝ 077215999
Էլ. փոստ՝ info շնիկ grossmeister.am
Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Ներմուծում, մանրամեծածախ վաճառք 2 հասցեներից, ԱԱՀ վճարող, 25 աշխատող
Պահանջներ՝
– Աշխատանքային փորձ
– 1C 8,3 և ՀԾ լավ իմացություն
– Ռուսերեն լեզվի իմացություն
Աշխատավարձ՝ 300 000 դրամ
Այլ նշումներ՝ Աշխ. ժամեր 9:00-18:00, հանգստյան օրը կիրակի:

Անուշ.

Բարև ձեզ: Եթե աշխատակիցն աշխատել է մինչև ամսվա կեսը և այնուհետև գնացել է հղ. և ծննդ. արձակուրդ, վերադառնալուց հետո գնում է ամենամյա արձակուրդ, կուտակված արձակուրդայինի օրերի վրա գումարվու՞մ է կես ամսվա աշխատած ամիսը:

Նունե.

 

Բարև ձեզ։ Ինձ հետևյալ հարցն է հետաքրքրում։ Ես դասախոս եմ՝ համալսարանում, նաև համալսարանում ունեմ ադմինիստրատիվ աշխատանք։ Երկուսն էլ հիմնական աշխատանք են։ Դասախոսի դեպքում զբաղվածությունս մեկ դրույք է, ադմինիստրատիվ աշխատանքի համար՝ կես դրույք։ Կարո՞ղ եք բացատրել ինձ՝ ի՞նչ սկզբունքով պետք է արձակուրդ տրամադրվի, որպեսզի 2 աշխատանքի համար հասանելիք առանձին արձակուրդները չկորցնեմ։

Շնորհակալություն:

Մարիամ.

Կխնդրեի օգնել լուծել խնդիրները։ 1. Մասնագիտացման արդյունքում ձեռնարկության մեկ միավոր արտադրանքի վրա կատարված ծախսերը 110 ռուբլուց դարձել է 90 ռուբլի, իսկ տրանսպորտաինը՝ 5-ից դարձել է 6 ռուբլի։ Միջոցառումների իրականացման վրա ծախսվել է 90 հազար ռուբլի։ Որոշել տարեկան տնտեսման չափը, եթե իրացվել է 60 հազ. արտադրանք։

2. Հաշվարկել ձեռնարկության ամորտիզացիոն հատկացումների տարեկան գումարը, եթե ձեռնարկությունը ձեռք է բերել 36 մլն դրամ արժողությամբ հիմնական արտադրական ֆոնդ, 6 տարի ծառայողական ժամկետով։ Հաշվարկել տարիների թիվը՝ գծային եղանակով։

Կանխավ շնորհակալ եմ:

Մելինե.
Երբ ՍՊԸ տնօրենն անձամբ է վարում իր հաշվապահությունը մուտքի և ելքի փաստաթղթերում (մուտքի, ելքի օրդերներ) գլխավոր հաշվապահի, գանձապահի փոխարեն էլ՞ պետք է ստորագրի, թե՞ միայն կազմակերպության ղեկավարի տեղը։ Եվ եթե տարվա վերջում շահաբաժիններ չի հայտարարվել և չի վճարվել, դրամարկղի մնացորդը դրամարկղային գրքում տեղափոխվելու՞ է հաջորդ տարի, այո՞։ Շնորհակալ կլինեմ, եթե արձագանքեք:

Ելենա.

Բարև ձեզ։ Ես ուսուցիչ եմ և ժամաքանակով եմ վարձատրվում, դրույքաչափ չունեմ: Առաջին կիսամյակում ստացել եմ 16 000, իսկ երկրորդում՝ 33 000 դրամ։ Կարո՞ղ եք ասել՝ ինչպե՞ս հաշվեմ իմ դեկրետի գումարը, և եթե այն քիչ լինի 156 000-ից, կարո՞ղ եմ օգտվել այդ գումարից։ Նախապես շնորհակալություն:

Լալա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ուզում եմ խնդրել ՀՀ հաշվապահական ասոցիացիայի կողմից անցկացվող որակավորման քննությունների նյութեր, եթե ունեք և կարող եք տրամադրել։ Կանխավ շնորհակալ եմ։