01/11/2026

Accountant.am

Հարգելի հաշվապահներ, գնումների համակարգողի գումարը ո՞ր ամսին վճարել եմ այդ ամսվա հաշվետվության մեջ պետք է արտացոլել։

Անի.

Որտե՞ղ կարող եմ գտնել չվճարվող փորձաշրջան անցնելու պայմանագրի ձև: Նաև ի՞նչ օրենքի հիման վրա մանկական զարգացման կենտրոնը կարող է սոց. ցանցերում հրապարակել երեխաների նկարներ եւ հոլովակներ:

Կազմակերպությունը 2020 թվականին գործել է միկրո դաշտում, սակայն դեկտեմբեր ամսին գերազանցվել է շրջանառությունը և ընկել էր ԱԱՀ դաշտ։ Շահութահարկի հաշվետվությունը չի ուղղարկվել։ Կխնդրեի ասել՝ շահութահարկի հաշվետվության մեջ պիտի ներառվի միայն ԱԱՀ դաշտ ընկնելուց հետո կատարված գործարքնե՞րը, և կարո՞ղ եմ արդյոք նվազեցումներ անել՝ հիմնվելով 2020թ-ի ընթացքում հաշվարկային փաստաթղթերով և հարկային հաշիվներով կատարված ձեռքբերումների վրա։ Նշեմ, որ ԱԱՀ գումարների հաշվանցում չի կատարվել։

Ռազ․

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ, հարցս հետևյալն է․ Աշխատողը գնում է արձակուրդ, որը ընկած է ապրիլի 15-ից մայիսի 10-ը։ Ամեն ամսվա պահումները կատարվում է տվյալ ամսվա եկամտային հարկի հաշվետվության մեջ։ Իսկ արձակուրդայինի գումարը ծախս է ճանաչվում առաջի՞ն ամսում, թե՞ ամեն ամսվան համամասնորեն։

Էմիլի.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք՝ ՀԾ ծրագիր եմ քաշել, բայց չեմ կարողանում գաղտնաբառ դնեմ և օգտագործեմ: Կօգնեք՝ ինչպե՞ս անեմ:

Մելինե.

Բարև ձեզ: Մայրության նպաստի համար անհրաժեշտ փաստաթղթերը մինչև ե՞րբ կարող ենք ներկայացնել սոցապ, ի՞նչ ժամկետում: Եվ սոցապից հետո տարվու՞մ է հարկային որ փոխանցեն գումարը:

Նաիրա Մարտիրոսյան.

եթե աշխատողը ազատվում է աշխատանքից, ունի նախորդ տարիներից վաստակած արձակուրդային օրեր, բայց չունի նախորդ 12 ամսվա համար վաստակած գումար, ապա ինչպե՞ս հաշվել միջին օրականը:

Լուսինե.

Բարև Ձեզ:
2021թ. ապրիլին գրանցված շրջհարկով աշխատող Ա/Ձ է, որ տեղային շուկայից գնում և վերավաճառում է հագուստ: Սոց. դաշտում է:
Խնդրում եմ Ձեր պարզաբանումները, արդյո՞ք ճիշտ եմ հասկացել այս ոլորտի հարկեր-հաշվետվությունները:
Սահմանված հաշվետվություններ ե՞ն.
1. Շրջ. հարկ – եռամսյակային
2. Շահութահարկ /240 ձև/ – տարեկան
3. Եկամտային հարկ/սոց. վճար /244 ձև/ – տարեկան:
Բնապահպանական/բնօգտագործման հաշվետվություն, եթե ներմուծում չկա, չե՞մ տալիս:
Վճարումները համապատասխանաբար.
1. Ձևավորված շրջ.հարկ – եռամսյակ
2. Շահութահարկ – 8*5000 տարեկան, թե՞ ամսական
3. Եկամտային հարկ/սոց. հարկ – 8*5000 – տարեկան, թե՞ ամսական
4. Դրոշմանիշային վճա՞ր – 8*1300
Եվ խփված ՀԴՄ կտրոնների մասով որևէ հաշվետվություն կա՞, բացի շրջհարկի գումարի հաշվարկը:
Կանխավ շնորհակալություն:

Մարիա.

Բարև ձեզ: Մանկավարժը աշխատանքի է ընդունվել համայնքապետարանում որպես աշխատակազմի քարտուղար: Համայնքապետարան գալիս է շաբաթական 4 լիարժեք օր 8 ժամ աշխատանքի, մեկ օր՝ 4 ժամ: Խնդրում եմ, ասեք՝ ինչպե՞ս է ձևակերպվելու հաշվապահությունում համայնքապետարանի աշխատավարձը, պահումները, տեղեկագիրը, արձակուրդը: Ավելացնեմ, որ մանկավարժը աշխատում է դպրոցում:

Մելինե.

Բարև ձեզ: Նվազագույն աշխատավարձը /68 000/ վերաբերու՞մ է քաղիրավական պայմանագրով ընդունված աշխատողին, թե՞ միայն աշխատանքային պայմանագրով: Եթե հնարավոր է, օրենքի հղում նշեք:

Ելենա.

Տարվա սկզբի դրությամբ սարքավորումի հաշվեկշռային արժեքը կազմում էր 150 000 դրամ։ Տարվա ընթացքում սարքավորումը վաճառվել էր 26 000 դրամով, և օտարումից եկամուտը կազմել է 2 000 դրամ։ Մաշվածությունը հաշվարկվում է տարվա սկզբի հաշվեկշռային արժեքի 10 % դրույքաչափով։ Տարվա վերջի դրությամբ հաշվեկշռային արժեքը կազմել է 145 000 դրամ։ Որքա՞ն կկազմի տարվա ընթացքում գնված սարքավորումը: Շնորհակալություն։

Լիլիթ.

Բարև ձեզ: Խնդրում եմ, կօգնե՞ք հետևյալ հարցում. աշխատակիցը արձակուրդի մեջ ուզում է ազատվել աշխատանքից, ինչպե՞ս վարվել, պե՞տք է գումար վերադարձնել:

Գայանե.

Բարև ձեզ: Աշխատողի մահվան դեպքում ազատում եմ տվել, սակայն վերջնահաշվարկը 2 ամիս հետո եմ վճարել։ Հիմա աշխատողի անունը չկա taxservice-ում։ Ինչպե՞ս ցույց տամ վերջնահաշվարկը: Շնորհակալ եմ:

Խնթրում եմ կօգնեք՝ ԱՁ միկրոձեռնարկատեր է, այս պահին դադարեցված է և գտնվում ֆիզ. արձակուրդի մեջ, հունիսին լրանում է ժամկետը։ Լրանալուց հետո ուզում է աշխատել և օգտվել անձնական դայակ ծառայությունից, որի համար պետությունը տրամադրում է դայակի գումար։ Կասեք՝ ի՞նչ պետք է անի որպեսզի այդ գումարը տրամադրեն։ Պե՞տք է վերականգնի իր ԱՁ֊ն, թե՞ ուրիշ կազմակերպությունում պետք է գրանցվի որպես աշխատող։ Եվ ու՞մ պետք է դիմենք այդ հարցով սոցապ, թե՞ այլ տեղ։

Hayk․

Բարև Ձեզ։ Այսպիսի հարց ունեմ. ՍՊԸ, որն աշխատում է շրջհարկի դաշտում, 2020թ. հունիսին շահաբաժին է հայտարարագրել, բայց այն վճարվել է մասամբ՝ դրամարկղում բավարար գումար չունենալու պատճառով: Հիմա մինչև 2021թ. հունիս ամիսը կարո՞ղ ենք մնացած չվճարված մասը վճարել: Եվ եթե չվճարենք, ապա ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ:
Շնորհակալություն։

Աննա․

Բարև ձեզ։ Խնդրում եմ ինձ ասեք՝ հիմնադրամը միայն տարեկան հաշվետվություն է ներկայացնու՞մ, թե՞ նաև ամսական կամ եռամսյակային։ Գործում է սույն թվականի հունվարից, սակայն հաշվեհամարին փոխանցումներ սկսել են անել ապրիլին։ Տնօրենի հետ առայժմ աշխատանքային պայմանագիր կնքված չէ։

Արփինե․

Բարև ձեզ։ ԱՁ-ն ցանկանում է զբաղվել միջպետական բեռնափոխադրումներով, գործելու է շրջհարկի համակարգում (յուր․ եռամսյակ շրջանառության 5% + ԱՁ-ի համար 5 000 շահութահարկ, 5 000 սոց․ ամսական, դրոշմանիշային տարեկան, վարորդների մասով եկամտային հաշվարկներ ամսական)։ Բացի այս հարկերից ու հաշվետվություններից ի՞նչ քայլեր պետք է արվի, և ի՞նչ թույտվություններ են պետք մեքենաների մասով սահման հատելու համար։
Նախապես շնորհակալ եմ։

Ընկերություն՝ Թի Էմ Էլ Քոնսալթինգ ՍՊԸ
Հասցե՝ Տերյան 1/1, Երևան, ՀՀ
Հեռախոս՝ +37411222552
Էլ․ փոստ՝ info շնիկ tmlconsultant.com
Թափուր աշխատատեղ՝ 1C ծրագրի գծով տնտեսագետ-խորհրդատու
Աշխատանքի նկարագրություն՝
– Ուսումնասիրել հաճախորդների գործունեության առանձնահատկությունները, բացահայտել ընկերությունների բիզնես գործընթացներում առկա խնդիրները
– Ի հայտ բերել հաճախորդ-ընկերություններում բիզնես գործընթացների ծրագրային լուծումների առանձնահատկությունները, դրանցում առկա խնդիրները, առաջացման պատճառները, մշակել դրանց հաղթահարման և գործարար պրոցեսների բարելավման հնարավոր ուղիները
– Կազմել բիզնես գործընթացների ծրագրային ապահովման տեխնիկական առաջադրանքները
– Առաջադրել և ապա տեստավորել բիզնես գործընթացների ավտոմատացման տեխնիկական առաջադրանքի ծրագրային լուծումները։
Պահանջներ՝
– 1C և/կամ 1C ERP համակարգերի իմացություն,
– Բարձրագույն կրթություն,
– Ռուսերեն լեզվի լավ իմացություն,
– Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ որպես 1C ծրագրի գծով տնտեսագետ-խորհրդատու, հաշվապահ կամ հարակից ոլորտներում
– Հաճախորդների հետ աշխատելու և հաղորդակցվելու ունակություններ։
Այլ նշումներ՝ Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել CV-ն info շնիկ tmlconsultant.com էլեկտորնային հասցեին:
Հասցե՝ Տերյան 1/1-7, Երևան, ՀՀ
Հեռ. 011222552