02/11/2026

Accountant.am

Սոնա.

Ողջույն: Խնդրում եմ օգնեք հասկանամ ՌԴ-ից ապրանքների /կոսմետիկա/ ներկրման մեխանիզմը։ Նախատեսում եմ ներկրել կոսմետիկա և խնամքի միջոցներ։ Հարցերս հետևյալն են.
1. Ֆիզ. անձով ներկրումն է ավելի՞ արդյունավետ, թե՞ իրավաբանական անձով /ԱՁ/:
2. Ի՞նչ հարկատեսակով է հարկվում /տոկոսը և հաշվարկման կարգը/, և բոլոր մնացած վճարները /եթե այդպիսիք առկա են/:
3. Եթե ներկրեմ և վաճառեմ օնլայն, ապա հարկայինում խնդիր չե՞մ ունենա:

Լուսինե.

Բարեվ Ձեզ: Եթե ցանկանում եմ կիսաֆաբրիկատ պատրաստել և հանձնել խանութներին՝ ի՞նչ փաստաթղթեր են պետք օրինական աշխատելու համար:
Կանխավ շնորհակալություն:

Մելինե.

Բարև Ձեզ: Կասեք՝ ինչպես է հաշվարկվում ֆիզից ֆիզը: Օրինակ՝ եթե աշխատողի մինչև 3 տարեկան երեխայի արձակուրդը վերջանում է 26.02.21-ին և ինքը սպասում է երկրորդ բալիկին, երկրորդ ֆիզը հաշվելու համար ի՞նչն եմ հիմք վերցնում: Եվ առաջինի ավարտից հետո ես ազատում եմ իրեն, թե՞ երկրորդի ավարտից հետո եմ ազատում:

Տարվա ընթացքում կազմակերպության վաճառքները կազմել են 600 000 դրամ, գնումները` 400 000 դրամ։ Տարվա վերջի դրությամբ պաշարների մնացորդը կազմել է 80 000 դրամ, իսկ վաճառքի գինը սահմանվել է ինքնարժեքի վրա ավելացնելով 25% հավելագին։ Որքա՞ն կկազմի տարվա սկզբի դրությամբ պաշարների մնացորդը։
Շնորհակալություն:

Արման.

Բարև Ձեզ: Ես հաշվապահ չեմ, կասե՞ք անաշխատունակության թերթիկի հաշվարկով ինչքա՞ն պետք է ստանա աշխատողը՝ հարկերով ու առանց հարկերի, եթե թերթիկը 21/12/20-07/01/21, հարկերով աշխատավարձը 680 000 դրամ։ Հունվարի համար ստացել է իր սովորական աշխատավարձը։
Շնորհակալություն:

Լուսինե.

Բարև Ձեզ:
ՔՊ պայմանագրով աշխատողին հավելավճար և պարգևավճար տալը արդյո՞ք օրենսդրության խախտում է, եթե պայմագրում նման կետ նշված չէ:

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Մի հարց ունեմ: Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով, պատերազմի ժամանակ բանակի համար բացված հաշվին գումար ենք փոխանցել, հիմա շահութահարկի հաշվարկի ժամանակ կարո՞ղ եմ ծախս ճանաչել: Կանխավ շնորհակալություն:

Արմեն.

Խնդրում եմ՝ պարզաբանել, արդյո՞ք զինվորների ապահովագրության հիմնադրամին Ա/Ձ-ի կողմից հարկման տարբեր բազաների դեպքում վճարվող գումարները 18 000, 36 000 կամ 66 000 դրամ ամսական են, թե՞ տարեկան պետք է վճարվեն։

Վահե.

Բարև Ձեզ։ Ես հաշվապահ չեմ, եթե հարցս փոքր ինչ խրթին ձևակերպեմ՝ նախապես ներեղություն։
Ենթադրենք նախորդ ամիս աշխատակցին փոխանցվել է սխալ գումար, որի համար բոլոր պահումները արվել են, և ընթացիկ ամսում աշխատակցից պահվում է սխալ փոխանցված գումարը, ապա պահումը իրականացվու՞մ է պահումներն անելուց հետո, թե՞ նախքան պահումները։

հ․գ․ Նաև կխնդրեմ հնարավորության դեպքում հղում տրամադրել, թե որ օրենքով/որոշումով կամ նորմով է ուղղորդվում այս իրավիճակի ելքը։
Շնորհակալ եմ:

Կորյուն.

Բարև Ձեզ: Արդյո՞ք Ա/Ձ-ն կարող է առանց ՀԴՄ-ների կամ հաշիվ-ֆակտուրայի /առանց որևէ փաստաթղթի/ ձեռք բերել ապրանք /հագուստ, տրիկոտաժ/և վաճառել:
Կանխավ շնորհակալություն!

Մելինե.

Բարև Ձեզ: Նվազագույն աշխատավարձը /68 000/ վերաբերու՞մ է քաղիրավական պայմանագրով ընդունված աշխատողին, թե՞ միայն աշխատանքային պայմանագրով:

Հերմինե.

Բարև Ձեզ: Համատեղությամբ այլ գործատուի մոտ աշխատողը կարո՞ղ է զինծառայողների դրոշմանիշների հետ վերադարձման դիմում ներկայացնել, և հետ ստանալ նախորդ տարվա վճարած գումարները:

Margarit.

Բարև Ձեզ: Ա/Ձ-ն 2020թ-ին ամեն ամիս վճարել է 11 000 դրամ սոց. ու դրոշմանիշային վճար, իսկ եռամսյակը մեկ նաև 5% շրջանառության հարկ։ Տարեկան շրջանառությունը մոտ 7 մլն։ Արդյո՞ք պետք է 2020թ-ի դրոշմանիշային վճարի համար հավելյալ վճարում կատարել, որքա՞ն և ե՞րբ է վերջնաժամկետը։ Կարո՞ղ եք, խնդրում եմ՝ նաև նշել ամսական որքա՞ն պետք է վճարել 2021թ-ին։

Անի.

Բարև Ձեզ:
Եթե աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդը լրանում է ս.թ. փետրվարի 19-ին, ե՞րբ պետք է դիմում գրի երեխայի խնամքի արձակուրդ վերցնելու համար, և արդյո՞ք իր ցանկությամբ է լինելու՝ 3 տարով, թե՞ 2 տարով վերցնի խնամքի արձակուրդը:
Եվ արդյո՞ք այդ ժամկետում սոց. վճար է վճարվելու:

Յուրա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք: Աշխատում եմ դպրոցում որպես հաշվապահ, սեպտեմբերի 29-ից գնացել եմ պատերազմ մինչև դեկտեմբերի 29-ը: Այդ ընթացքում ժամանակավոր հաշվապահ է գրանցվել, բայց իմ աշխատավարձը պահպանվել է: Հիմա հրամանագրքում ո՞ր հոդվածներով, ի՞նչ հերթականությամբ, ի՞նչ հրամաններ են գրվելու:
Շնորհակալություն:

Աննա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել վերջնահաշվարկի հարցում: Աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 17.12.2020թ., ազատվել է 12.02.2021թ.: Դեկտեմբեր ամսվա փաստացի աշխատավարձը 55 172 դրամ, հունվարինը՝ 120 000: Փետրվարինը՝ 51 000 դրամ: Վեցօրյա աշխատանքային գրաֆիկ է: Միջին աշխատավարձ հաշվարկելու համար արդյո՞ք կիսատ ամիսը՝ դեկտեմբերը, չպետք է ներառել: Չէ որ դա իր այդ ամսվա փաստացի աշխատավարձն է: ՀՀ աշխատանքային օրենսգրքով չպետք է ներառել անաշխատունակության, արձակուրդի և ոչ իր մեղքով պարապուրդի ամիսները: Ես հաշվարկում եմ 55 172 + 120 000 = 175 172, 175 172:2 = 87 586, քանի որ սահմանված նվազագույն աշխատավարձից ցածր է, վերցնում ենք 91 275, թե՞ 93 290:
Կանխավ շնորհակալություն

Հայկ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Կասե՞ք խնդրեմ, շրջհարկով աշխատող ՍՊԸ-ի բանկային հաշվից պատերազմի օրերին Համահայկական հիմնադրամին փոխանցված օգնության գումարը ինչպե՞ս ձևակերպել, կարո՞ղ եմ դեբետագրել 728 հաշվին և ծախս ճանաչել: Որևէ պարտավորություն առաջանու՞մ է:

Հասմիկ.

Հարգելի կոլեգաներ,
Կարո՞ղ ենք քննարկել մի հարց:
Ա, Բ, Գ ընկերությունները ուներ նույն հիմնադիրները: Ա ընկերությունը, որի գույքը ավելի մեծ արժեք ունի՝ վարկային պայմանագրով, հանդիսանում է հիմնական վարկառուն: Բ և Գ ընկերություները հանդիսանում են համավարկառուներ, գրավադրված է այս ընկերությունների գույքը նույնպես: Հիմա Ա ընկերությունը չի կարողանում վճարել վարկը և վարկի տոկոսները: Այդ պարտավորությունը կատարում է Բ ընկերությունը:
Հարց: Վարկի և վարկի տոկոսի վճարումները Բ ընկերության հանար հանդիսանու՞մ է շահութահարկով նվազեցվող ծախս:
Հ.Գ Ի դեպ հարկայինի թեժ գիծը պատասխանում է, որ ավելի շուտ հնարավոր չի նվազեցնել շահութահարկով: ՀՕ 120 հոդվածի 7 մասին հղում անելով: Եթե առնչվել եք նմանատիպ խնդրի հետ, արձագանքեք:
Կանխավ շնորհակալություն