02/11/2026

Accountant.am

Աննա․

Ֆիզ. արձակուրդից հետո վերադարձել եմ աշխատանքի, հիմա նորից պետք է գնամ ֆիզ․ արձակուրդ: Վերադառնալուց հետո աշխատել եմ 7 ամիս: Ինչպե՞ս է հաշվարկվելու այս դեպքում ֆիզ. արձակուրդի գումարը։

Աննա․

Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն ծառայություններ է մատուցում՝ I55101 դասակարգչով, և հանդիսանում է միկրոձեռնարկատեր, ունի գրանցված աշխատող։ Ամսական և տարեկան ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել։

Բարև Ձեզ։ Արդյո՞ք կազմակերպությունը պետք է հանձնի Ֆիզ․ ծավալների և դրանց գների մասին հաշվետվություն, եթե գնում է ապրանք ԼՂՀ-ից և իրացնում Հայաստանում։ Չունի ոչ մի ներմուծում և չի արտադրում ապրանքներ:

Բարեւ Ձեզ։ Կազմակերպությունը հանդիսանում է դիստրիբյուտր ԼՂՀ-ում ծխախոտի արտադրությամբ զբաղվող ֆիրմայի համար: Այսինքն՝ մենք ստանում ենք հաշիվ ապրանքագրեր ակցիզային հարկով և հետո վերավաճառում այդ ապրանքը Հայաստանյան շուկայում: Արդյո՞ք մենք հանդիսանում ենք ակցիզային հարկ վճարող և պե՞տք է արդյոք հաշվետվության մեջ լրացնել ակցիզային հարկի մասը։

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։
Ա/Ձ-ն գրանցել եմ 13.01.2021-ին որպես մասնագիտական գործունեություն իրականացնող։ Հարկման տեսակն ընտրել եմ ըստ շրջանառության։ Աշխատելու եմ հաշիվ-ֆակտուրայով։ Ի՞նչ ամսական վճարներ պետք է կատարեմ և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ։ Աշխատողներ չունեմ։

Սուրեն․

Բարև Ձեզ։
Իմ գրանցված աշխատավարձը 128 000 է, ես մաքուր ստանում եմ 92 360։ Կարող եք ասել՝ ինչպե՞ս կարող եմ ինքս հաշվել, թե որքա՞ն է կազմում իմ միջին ամսական աշխատավարձը՝ օրականը և ժամային դրույքաչափերը։
Կանխավ շնորհակալ եմ։

Անի․

Հարգելի հաշվապահներ, հաշվետվությունների բաժնի 163 ձևը նախատեսված է Ա/Ձ-ների համար միա՞յն։ Այսինքն՝ օրինակ Ա/Ձ-ն երբ քաղիրավական պայմանագրով անձ է աշխատանքի ընդունել տարվա մեջ, բացի ծառայության մատուցման ժամանակ առաջացած եկամտային հարկից առաջանու՞մ է նաև տարեկան եկամտային հարկ։

Բարև Ձեզ։ Խնդրում եմ՝ ասեք, հանրային սննդի ոլորտում խոհարարական արտադրանք չհանդիսացող ակտիվները որո՞նք են համարվում և, եթե բացի հանրային սննդի ոլորտի գործունեությունից ունենք նաև կից այլ գործունեություն, ապա ՀԴՄ-ի վրա ո՞նց պետք է տարանջատել բաժինները։ Շնորհակալություն։

Լանա․

Ինչպե՞ս լրացնել 261. ԴԻՄՈՒՄ՝ Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության հաշվետվույան ձևը, եթե աճողականով ԱԱՀ-ի դեբետ է առաջացել 500 000 դրամի չափով, իսկ ըստ եռամսյակների՝ 1 եռ. – 1 500 000 դրամ դեբետ մնացորդ, 2-րդ եռ. – 1 300 000 դրամ կրեդիտ մնացորդ, 3-րդ եռ. – 100 000 դրամ դեբետ մնացորդ և 4-րդ եռ. – 200 000 դրամ դեբետ մնացորդ: Կանխավ շնորհակալ եմ պատասխանների համար։

Աշխեն․

Կասեք՝ երկու Ա/Ձ կարո՞ղ են ունենալ նույն գործունեության հասցեն, թե՞ հնարավոր չի։ Վերաբերում է վարսահարդարման և մազահեռացման ծառայությունների կենտրոնին:

Անի․

Բարև Ձեզ։ Աշխատողն աշխատանքի է ընդունվել 2019 թվականի դեկտեմբերին, արձակուրդ է գնացել 2020 թվականի դեկտեմբերին։ Կարո՞ղ է մինչև ս.թ. դեկտեմբեր ամիսը օգտվել ամենամյա արձակուրդից:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` Բանկի F5 համակարգերի լիցենզիաների ձեռքբերման համար (այսուհետ՝ Մրցույթ) մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով:

Կից փաստաթղթեր․

🔺Կադրային հաշվապահության թրեյնինգ
Ծրագիրը ներառում է՝ 👇
✅ՀՀ Աշխատանքային Օրենսգրքի, Եկամտային հարկի, ՀՀ Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին օրենքի ներկայացում,
✅Կադրային փաստաթղթաշրջանառության վարում
✅Մայրության և հիվանդության նպաստների հաշվարկում
✅Արձակուրդների, վերջնահաշվարկի հաշվարկում
✅Աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հաշվարկում՝ արտաժամյա աշխատանքի, գիշերային աշխատանքի, տոնական և հիշատակի օրերին կատարած աշխատանքի, ծանր և վնասակար աշխատանքերի կատարման համար տրվող հավելումների
✅ՀԾ հաշվապահ ծրագրի աշխատավարձ բաժնի ուսուցում
✅Էլեկտրոնային եղանակով հայտերի, Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական, տարեկան հաշվարկների կազմում
‼️Դասընթացի տևողություն 10 դաս
✅Արժեքը 30.000 դրամ
Դասավանդումը իրականացվում է Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից որակավորված աուդիտորի կողմից ☺️
Գրանցվելու համար զանգահարել՝ 📲098 488 422, 077 474 972 հեռախոսահամարին կամ 📩թողնել կոնտակտային տվյալներ մեր ֆեյսբուքյան էջին
Հարգանքներով՝ #Հաշվապահների Պատրաստման Պրակտիկայի Կենտրոն ՍՊԸ🤗
📍Հասցե՝ Վարդանանց 5

Բարև Ձեզ: Հունվարի 19-ին epayments.am համակարգի միջոցով կատարել եմ շրջանառության հարկի՝ Ա/Ձ այլ գործունեության տեսակներից ստացված եկամուտներից վճարում։ Գումարը նստել է ամսի 25-ին և հիմա ստացվում է, որ ես պե՞տք է տույժ վճարեմ։
Կասեք՝ ի՞նչ անել այս դեպքում։
Կանխավ շնորհակալություն:

Սերգեյ.

Ընկերությունը սեփական միջոցներով սեփական օգտագործման համար կառուցել է հիմնական միջոց՝ շենք: Ծախսերը կազմել են 30 մլն դրամ։ Շենքը հանձնելուց հետո՝ պետական ծրագրով, պետության կողմից ստացել է փոխհատուցում՝ 20 մլն դրամ։ Խնդրում եմ տալ հաշվապահական ձևակերպումները՝ սկզբից մինչր վերջ, ներառյալ՝ հաշվարկվող ամորտիզացիան։

Սառա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ՝ կասեք, ոչ ռեզիդենտ իրավաբանական/ֆիզիկական անձինք ի՞նչ արտոնություններ ունեն և օտարերկրացի քաղաքացիները տնտեսական գործունեություն ծավալելու ի՞նչ արտոնություններ ունեն և ո՞ր հոդվածներով են դրանք կարգավորվում:

Անի.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Այս օրենքը արդյո՞ք վերաբերում է հատուկ կատեգորիայի աշխատակիցներին, թե՞ ընդհանուր է։ Գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել`

1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 406 դրամ.

2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 454 դրամ.

3) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 680 դրամ:

Անի.

Բարև Ձեզ։ Հաճախումների տաբելում պահակի ժամերը լրացվում են ամեն օր՝ 12 ժամ, իսկ տոն օրերին կամ կիրակի օրերին՝ 24 ժամ։ Նշեմ, որ դպրոցի պահակը մեկն է: Գիտեմ, ճիշտ չէ, ուղղակի ցանկանում եմ իմանալ՝ ինչպե՞ս նշեմ տաբելում։

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատողի մահվան դեպքում ինչպե՞ս է հաշվարկը արվում արձակման նպաստի: 2020 թվականին արձակուրդ չի գնացել և ունի 20 տարվա ստաժ, ամսական աշխատավարձն էլ 95 400 է /կեղտոտ/:
Շնորհակալություն

Արմինե.

Բարև Ձեզ: Աշխատակիցը մի քանի ամիս է վերադարձել է երեխայի խնամքի արձակուրդից: Կարո՞ղ է օգտվել ամենամյա արձակուրդից, թե՞ պարտադիր նորից պետք է 6 ամիսը լրանա: Կազմակերպությունում աշխատում է մի քանի տարի, վերադարձել է 2020 թվականի սեպտեմբերին:

Հայկ.

Բարև Ձեզ:
Կխնդրեմ օգնել, շտապ է: Եթե ՍՊԸ-ն 2020թ. աշխատել է շրջհարկով, իրականացնում է մաքրման ծառայություններ՝ N81210 գործուն. տեսակով, միաժամանակ ունի երկու ավտոլվացման կետեր՝ G45204, որոնցից մեկում կա ՀԴՄ, իսկ մյուսը՝ “Լվա ինքդ” մետաղադրամով աշխատող: 2020թ. համար “Լվա ինքդ” ավտոլվացման կետում հասույթը ինքնուրույնաբար հաշվել ենք և ներկայացրել շրջհարկի հաշվետվության մեջ:
Հարցս հետևյալն է. այս տարի նույնպե՞ս պետք է աշխատել շրջհարկի դաշտում, 2020թ. շրջանառությունը չի գերազանցում 24 մլնը: Եվ 2-րդ հարց. պարտադիր է “Լվա ինքդ” ավտոլվացման կետում ունենալ ՀԴՄ:

Բարև Ձեզ։
Ես Ա/Ձ եմ, աշխատում եմ անցյալ տարվանից։ Անցյալ տարի լրացրել եմ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտ։ Այս տարի նորից լրացնե՞մ, թե՞ պետք չի:

Բարև Ձեզ: Ա/Ձ-ն զբաղվում է մանրածախ վաճառքով, շրջանառության հարկ վճարող է: Խնդրում եմ պատասխանեք 2 հարցի:
1) Գործունեությունը դադարեցված է 2020թ. ապրիլի 1-ից: Արդյոք պե՞տք է ներկայացնել մինչև 20.02.2021 – 201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն, թե՞ հայտարարությունը ներկայացվում է գործունեություն վերսկսելու ժամանակ:
2) Խնդրում եմ հուշեք – 240. ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի ՀԱՇՎԱՐԿԻ լրացման կարգը: Լրացվու՞մ է միայն – 107. Շրջանառության հարկով և (կամ) արտոնագրային հարկով հարկվող գործունեության տեսակներով զբաղված անհատ ձեռնարկատերերի և նոտարների շահութահարկի գումարը տողը:
Կանխավ շնորհակալ եմ:

Անուշ.

Խնդրում եմ պատասխանեք՝ ո՞ր դեպքերում գործատուն իրավունք ունի ֆիզ. արձակուրդից վերադարձողին չընդունել աշխատանքի: Խոսքը պետական հիմնարկի մասին է: