02/11/2026

Accountant.am

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ն, որը երգարվեստով է զբաղվում, միջոցառում էր կազմակերպել մայիս ամսին: Երեխաների մասնակցության գումարը կազմել է 50 000 դրամ: 10 երեխա են մասնակցել, այդ գումարը ոչ մի կերպ չի տնօրինվել, հաշվին առկա է հիմա: Ո՛չ շրջանառության հարկ է վճարվել, ո՛չ էլ շրջհակում է երևացել: Հիմա ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս այն տնօրինել և ցույց տալ: Նախապես շատ շնորհակալ եմ:

Արամ.

Բարև Ձեզ: Հարցս վերաբերվում է պահուստաֆոնդին: Կխնդրեմ հստակեցնել անհուսալի դեբիտորական և կրեդիտորական պարտքերի՝ եկամտի և ծախսի հաշվառման առանձնահատկությունները:

Ալիսա.

Բարև Ձեզ:
Ես ուզում եմ մատուցել մազահեռացման ծառայություններ իմ սեփական սարքավորումներով: Ուզում եմ վարսահարդարման սրահում աշխատել, իրենցից սենյակ վարձակալել: Կասեք՝ աշխատող որպես պե՞տք է գրանցվեմ և ի՞նչ վճարներ պետք է անեմ: Թե պե՞տք է իմ ԱՁ-ն բացեմ, ՀԴՄ գնեմ և որպես միկրոձեռնարկատեր աշխատեմ: Ո՞րն է ճիշտ և յուրաքանչյուրի դեպքում վճարներս որո՞նք են լինելու:
Շնորհակալություն շատ:

Արամ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատողը աշխատանքային հարաբերությունների մեջ է եղել 3 տարի և արձակուրդ չի գնացել: Աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն և տրվել է 3 տարվա վերջնահաշվարկ: Արդյո՞ք որևէ խախտում կա տվյալ դեպքում:

Ani.

Բարև Ձեզ: Եթե աշխատողին ՀՀ ԱՕ-ի 172-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն տրամադրվել է հղիության և ծննդաբերության արձակուրդ, դրա համար գրվել է հրաման, արձակուրդի վճարման համար ի՞նչ հրաման պետք է գրել, և ե՞րբ:

Կոնվերս Բանկ ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` Բանկի արխիվային գրքերի կազմման ծառայությունների ձեռք բերման համար կազմակերպություն ընտրելու նպատակով:

Կից փաստաթղթեր․

Կոնվերս Բանկ ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով կրկնակի մրցույթ` Պահուստային սերվերային կենտրոնի վերազինման համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման համար մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով։

Կից փաստաթղթեր․

Կամերալ արձանագրությունը կազմելուց հետո հարկային մարմինը դրա հիման վրա, ե՞րբ կարող է կայացնել ակտավորում, կամ արդյոք հնարավո՞ր է, որ այդպես էլ արձանագրությունը ակտի չվերածվի:

Բարև Ձեզ, ՀԿ-ն ուզում է ապրանքներ ձեռք բերի, արդյո՞ք ՀԴՄ կտրոնի վրա իր ՀՎՀՀ-ն նշված լինլու դեպքում կարող է ծախս ճանաչել:

Մեկ հարց ևս, եթե ՀԿ-ին կանխիկ դրամ պետք է միայն ապրանքների դիմաց վճարելու համար, դրամարկղային գիրք վարելուց բացի անհրաժեշտ է արդյո՞ք ունենալ հսկիչ դրամարկղային մեքենա /վերապատրաստումից ստացված եկամուտները միայն փոխանցում է կատարվում/:

Ani.

Բարև Ձեզ: Եթե աշխատողը կամավոր կերպով մեկնել է դիրքեր` ինչպե՞ս պետք է նրա հրամանը ձևակերպել, արդյո՞ք պահպանվում է նրա աշխատատեղը, աշխատավարձը, եթե այո, ապա նրա բացակա օրերը ինչպե՞ս պետք է նշել տաբելում:

Սուսաննա.

Բարև Ձեզ: Նոր գրանցված կազմակերպությունը՝ ՍՊԸ, որը զբաղվելու է կահույքի վերանորոգումով և միաժամանակ վերանորոգված կահույքի վաճառքով, կարո՞ղ է հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ /ընդունում է հին կահույք, վերանորոգում և վաճառում/:

Լիանա.

Բարև Ձեզ, հաշվապահներ ջան: Խնդրում եմ ասեք՝ օնլայն վաճառք իրականացնելու համար ո՞ր հարկով եմ աշխատելու, ՀԴՄ-ի անհրաժեշտություն կա, թե՞ ոչ: Խնդրում եմ բոլոր մանրամասներով ասեք: Կանխավ շնորհակալ եմ:

Ընկերություն՝ Տ-Քնսթրաքշն
Էլ. փոստ՝ HR շնիկ tconstruction.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար
Աշխատանքի նկարագրություն՝
– Սկզբնական փաստաթղթերի մշակում
– Ապրանքանյութական արժեքների մուտքի և ելքի ձևակերպում պահեստ՝ ՀԾ ծրագրում
– Պահեստի շարժի վերահսկում
– Հաշվապահական այլ պարտականությունների կատարում
Անհրաժեշտ որակավորում և հմտություններ՝
– Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, հաշվապահության ոլորտներում
– Համանման աշխատանքային փորձառություն
– Արագ կողմնորոշում
– Ուշադրություն մանրուքներում
– Մասնագիտական առաջընթացի ձգտում, ինչը նաև Ընկերությունը կապահովի:
Աշխատավարձ՝ մինչև 140 000 դրամ՝ կախված փորձառությունից:
Այլ նշումներ՝ Եթե ունեք գերազանց գիտելիքներ ՀՀ մասին ՀՀ օրենքի, չունեք փորձ, կարող եք դիմել: Գրաֆիկ՝ հնգօրյա:
Դիմելու կարգ՝ Սույն պաշտոնի համար Ձեր CV-ն կարող եք ուղարկել HR շնիկ tconstruction.am էլ. հասցեին, առարկա դաշտում նշելով «Հաշվետար» անվանումը։

Ընկերություն՝ Տ-Քնսթրաքշն
Էլ. փոստ՝ HR շնիկ tconstruction.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝
– Վարել Ընկերության Հաշվապահական հաշվառումը,
– Իրականացնել ընթացիկ հաշվապահական աշխատանքների կազմակերպում և համակարգում,
– Օրենսդրությամբ սահամանված կարգով և ժամկետներում ստուգել, ամփոփել և ներկայացնել հարկային և վիճակագրական հաշվետվությունները,
– Ապահովել գործարքների/գործառնությունների հաշվապահական հաշվառման հաշիվներում ժամանակին արտացոլումը,
– Իրականացնել ներմուծման և արտահանման ձևակերպումները,
– Իրականացնել արտադրության հետ կապված ձևակերպումներ, կոմպլեկտավորումներ, ինքնարժեքի հաշվարկ,
– Իրականացնել էլ. հաշիվների դուրսգրումներ:
Պահանջներ՝
– Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, հաշվապահության ոլորտներում
– Հաշվապահի աշխատանքային փորձ համանման ոլորտում
– ՀՀ ԱՕ և Հարկային օրենսգրքի իմացություն
– ՀԾ և E-invoicing ծրագրի տիրապետում:
Պայմաններ՝ Գտնվելու վայր՝ Տերյան փ., գրաֆիկ՝ 10:00-19:00, հնգօրյա,
Աշխատավարձ՝ սկսած 160 000՝ կախված փորձից և որակավորումից:

Սաթեն.

ՇՏԱԱԱՊ !!!!!! Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք․ Մեր կազմակերպությունը բացվել է 01.02.2020-ին, իսկ 03.02.2020 վճարվել է տերմինալով էլ. ստորագրության համար 3 000 և 04.02.2020 կանխիկ վճարվել է կնիքի համար: Սակայն տնօրենի ընդունման հայտը տրվել է 06.02.2020: Ինչպե՞ս ձևակերպեմ կատարված վճարումները: ԱԱՀ վճարող ենք՝ արդյո՞ք կնիքի գնման համար ստացած ՀԴՄ-ն մեր ՀՎՀՀ-ով ծախս կարող եմ ճանաչել:

Աստղիկ.

Բարև Ձեզ: Հարց հաշվապահին.
Դպրոցի բոլոր աշխատակիցները աշխատավարձը ստանում են քարտով, հնարավո՞ր է արդյոք նոր աշխատակցի աշխատավարձը փոխանցվի այլ աշխատակցի քարտին, ըստ տնօրենի հրամանի, քանի որ նոր աշխատակիցը սննակ է, բայց գործը ավարտված չէ:

Լիդա.

Եթե կարի արտադրությամբ եմ ցանկանում զբաղվել: Ես և քույրիկս ենք աշխատելու մեր սեփական տանը՝ կարի ծառայություններ ենք առաջարկելու և անկողնային պարագաներ վաճառելու: Երևանից դուրս: Պե՞տք է ԱՁ գրանցումը, պե՞տք է ՀԴՄ սարքը և կարո՞ղ եմ գրանցվել որպես միկրոձեռնարկատիրություն, թե՞ հարկեր եմ վճարելու:

Հերմինե.

Բարև ձեզ: Հարցս հետևյալն է՝ համաձայն ՀՀ ԱՕ 185-րդ հոդվածի 2-րդ մասի տոնական և հիշատակի օրը աշխատելու դեպքում վճարվում է օրականի կամ ժամավարձի կրկնակի չափով: Ինչպե՞ս է վճարվում 5-օրյա աշխատանքային գրաֆիկով աշխատողի և հերթափոխով աշխատողի օրականը կամ ժամավարձը, եթե համընկնում է այդպիսի օրվա հետ, կամ աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով կանչվում են աշխատանքի: