02/11/2026

Accountant.am

Արման․

Բարև ձեզ, խնդրում եմ պարզաբանել․ 24 ժամյա հերթափոխից հետո երկօրյա հանգիստ ռեժիմով աշխատանքի պայմաններում պահպանվու՞մ է արդյոք օրենքով սահմանված ամսվա, կամ շաբաթվա առավելագույն աշխատաժամանակի սահմանը, և արդյո՞ք օրինական է գիշերային ժամերի համար չվճարելը: Իրավիճակն այս է` նոր գործատուն աշխատավարձը կրճատել է մինիմումի հասցնելով, 70 000 դրամ, հերթափոխերի միջև նախկին եռօրյա հանգիստն այժմ երկօրյա է, տոնական օրերի համար նախկինում վճարում էին կրկնակի, այժմ չեն վճարելու, իսկ գիշերային ժամերի համար նախկինում ժամավճարի 90 տոկոսն այլևվս նույնպես չի վճարվելու: Խնդրում եմ հարցերիս պարզաբանումը տալ օրենքին անտեղյակ մարդուն հասկանալի կերպով: Ի՞նչ կերպ են հաշվարկվում հերթափոխային ժամաքանակները:

Սիմոն․

Բարև Ձեզ, հարգարժան հաշվապահներ և օրենքի գիտակներ։ Ես հարց ունեմ, ավելի ճիշտ՝ հարցաշար․․․
ԱՁ եմ, ունեմ 2 աշխատող։ Կասե՞ք՝ աշխատողների և ինձ համար ի՞նչ հարկեր և տուրքեր եմ պարտավոր վճարել։ ԱՁ-ն միկրոձեռնարկատեր հարկատեսակով է աշխատում։ Կանաչապատման ծառայություն եմ մատուցում։

Եվ նաև մեկ այլ հարց։ Երեկ պետռեգիստրում գրանցվեցի օնլայն, սակայն ID քարտս դեռ պատրաստ չէ, ապրիլի 2-ին է լինելու։ Իմ հաշվառման հայտը ընթացքի մեջ է, դա նշանակում է, որ պիտի ըստ իմ ուղարկած տվյալների այնտեղ ինձ հաշվառեն և նոր տրամադրե՞ն այդ համարը։ Եթե ոչ, ապա ի՞նչ է նշանակում, հարգելինե՛րս։ Եթե այո, ապա այդ համարով պետք է ներկայանամ տեղի հարկայի՞ն։ Այս ամենը ք․ Երևանում է արված։

Արմեն․

Բարև ձեզ: ՍՊԸ-ն հանդիսանում է միկրոձեռնարկատիրության սյուբեկտ: Ինչպես նաև կա “Վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական
տվյալների գրանցման հայտ”: Ի՞նչ հաշվետվություն և ե՞րբ պետք է ներկայացնեմ: Կանխավ շնորհակալություն:

Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում առանձնացվել է «COVID-19» բաժինը, որտեղ հրապարակվել է ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության՝ ժամանակավորապես արգելված տեսակներով գործունեություն իրականացնող հարկ վճարողների ցանկը՝ պարետի 23.03.2020թ.-ի թիվ 13 որոշման համաձայն: Ցանկը հասանելի է այս հղումով…

Նարինե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել: 2019թ-ին ԱՁ զբաղվել է ավիատոմսերի վաճառքով: 2020թ-ից հայտ է ներկայացրել միկրոձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ: Խնդրում եմ օգնել տարեկան հաշվետվության ներկայացման հարցում: ԱՁ 1974թ-ից հետո ծնված է, համարվում է սոց․ վճար վճարող: Հաշվետվության ո՞ր ձևերը պետք է ներկայացնել, և ի՞նչ վճարումներ պետք է կատարել մինչև 2020թ-ի ապրիլի 20-ը: Կանխավ շնորհակալ եմ:

Անուշ․

Բարև ձեզ։ Խնդրում եմ նշել հարկային մարմնի կողմից ստուգման արդյունքում առաջադրված լրացուցիչ հարկային պարտավորությունների, ինչպես նաև տույժ / տուգանքի հաշվապահական ձևակերպումները։ Շնորհակալ եմ։

Արմինե.

Բարև ձեզ: Եթե աշխատողին ծանուցում ենք աշխատանքի հաստիքի կրճատման մասին և մեկ այլ աշխատանք առաջարկում, քանի՞ օրվա մեջ պետք է նա գրավոր պատասխան տա նոր աշխատանքի հետ կապված, կա՞ նման սահմանված ժամկետ, իրավունք ունի՞ չստորագրելու ծանուցումը, և ի՞նչ է արվում այդ դեպքում:

Մարգարիտա.

Բարև ձեզ: Ինձ հետաքրքրում է արտակարգ իրավիճակի այս պայմաններում կարո՞ղ եմ աշխատողներին ուղարկել պարապուրդ առանց վճարման, հիմքը՝ ՀՀ ԱՕ հոդված 186, մաս 6:

Ռուզաննա.

Բարև ձեզ։ Տանը պատրաստվող կիսաֆաբրիկատների (շերտավոր խմոր, կոտլետներ, պելմեններ) օրինական կազմակերպման համար ի՞նչ թույլտվություններ են հարկավոր: Ունեմ ժամանակավոր դադարեցված ԱՁ՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։ Շնորհակալություն:

Երվանդ․

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։ Ո՞վ կարող է ինձ օգնել շինարարության բնագավառի իրավական և փաստաթղթային հարցերով, բայց զանգի միջոցով, կամ դասընթացներ այդ ոլորտին վերաբերվող կա՞ ինչ-որ տեղ։

Աննա․

Բարև ձեզ: Փետրվար ամսվա համար եկամտային հարկի հաշվետվությունը դեռ չեմ ուղարկել՝ անաշխատունակության պատճառով: Երկուշաբթի որ ուղարկեմ, կլինի 1 օր ուշացում, կենթարկվե՞մ արդյոք վարչական պատասխանատվության և որքա՞ն:

Անուշ.

Օտարերկրացուն աշխատանքի ընդունելու համար (ՌԴ քաղաքացի, ով աշխատելու է հեռահար), խնդրում եմ, ինձ հուշեք՝ աշխատանքի ընդունման հայտն ինչպես լրացնել, ավելի կոնկրետ՝ սոց. քարտի համարի դաշտում ի՞նչ գրել:

Լիլիթ.

Բարև ձեզ։ Եթե ամենամյա արձակուրդը տեղափոխվում է մի քանի ամսով ժամանակավոր անաշխատունակության պատճառով, բայց արձակուրդային վճարն արդեն արվել է, ինչպես նաև գործատուն վճարել է հավելավճար աշխատավարձից կախված, ապա այդ ամիսների ընթացքում աշխատավարձի փոփոխության դեպքում արդյո՞ք կատարվում է վերահաշվարկ։ Շնորհակալություն:

Ընկերություն՝ Standard Oil
Էլ. փոստ՝ hr շնիկ standardoil.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար-օպերատոր
Պարտականություններ՝
– 1C ծրագրի վարում՝ ապրանքների մուտքագրում, ելքագրում
– Հ/Ա դուրսգրում
– տնօրենի այլ հանձնարարություններ՝ հաշվետվությունների կազմում
Որակավորումներ և հմտություններ՝
– բարձրագույն կրթություն (ցանկալի է՝ տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում)
– 1С 8.2, 8.3 ծրագրի իմացություն
– համակարգչային գիտելիքներ՝ MS Office՝ մասնավորապես Excel
– e-Invoicing ծրագրի իմացություն՝ ցանկալի է
– առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ՝ ցանկալի է տվյալ հաստիքում
– պատասխանատու, ուշադիր, կարգապահ
– մինչև 35 տ.
Այլ նշումներ՝ Ուշադրություն՝ ստեղծված իրավիճակում հարցազրույցների առաջին փուլը կիրականացվի տեսազանգի միջոցով: Խնդրում ենք ուղարկել Ձեր ռեզյումեն hr շնիկ standardoil.am էլ. փոստի հասցեին: Subject դաշտում նշեք հաստիքի և կայքի անվանումը, որտեղից տեղեկացել եք աշխատանքի վերաբերյալ: Այլ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37477461666 հեռախոսահամարով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 19.04.2020թ.:

Դավիթ․

Բարի երեկո։
Չե՞ք հուշի՝ շինարարական գործիքների վարձակալությունը («պրոկատ») ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի։ Վարձու աշխատողով և առանց աշխատողի տարբերություն կա՞։ Շնորհակալ եմ։

Մարիամ․

Բարև Ձեզ, կարո՞ղ եք օգնել հասկանալ, թե ինչ հաշվետվություն պիտի ուղարկի ԱՁ-ն, որի գործունեությունը գտնվում է դադարի վիճակում և ներկայացրել է հայտ միկրո համարվելու վերաբերյալ, եկամտային ուղարկելու՞ է արդյոք, եթե աշխատող միայն ԱՁ-ն է։

Անի․

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք․ ես 2020 թվականի ԱԱՀ փետրվար ամսվա համար պետք է ուղարկեի, բայց անցյալ տարվա 2019 փետրվարի ԱԱՀ համար հաշվետվություն ուղարկեցի: Բայց ԱՁ անցյալ տարի 16.04.2019 համարվել է Ընտանեկան Ձեռնարկատեր, դա կազդի՞ իր գործունեությաան վրա՝ անցյալ տարվա: