02/11/2026

Accountant.am

Մենք վճարում ենք մեկնաբանությունների համար։ Նվիրաբերելով 100 դրամ՝ կգնեք 1 գավաթ սուրճ ☕ Ձեր հարցին պատասխանող մասնակցի համար։

Իդրամ դրամապանակ ID 796528160

Հաշվապահ․

էսօր ավագ կոլեգաս ասեց, որ գիշերը լավ չի քնել, քանի որ երեկ, երբ միասին հաշվարկ էինք կատարում, 4 000 դրամ գումար «չբռնեց»։ Ասեց. «Քեզ մոտ է՞լ ա տենց լինում», ասեցի. «Լինում ա, բայց ինձ մոտ էդ անքնության շեմը մի քիչ բարձր ա» 🙂

Ընկերություն՝ Գալաքսի Գրուպ
Էլ. փոստ՝ hr շնիկ galaxygroup.am
Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ
Պարտականություններ՝
• Պատասխանատու է ընդհանուր հաշվապահական հաշվառման, ֆինանսական գործառույթների և ընթացակարգերի վերահսկողության համար
• Իրականացնում է կազմակերպության դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառումը
• Պատասխանատու է հաշվապահական տեղեկատվության վերլուծության համար
• Համակարգում է կանխիկ գործարքների և բանկային գործառնությունների իրականացումը
• Մշակում և պահպանում է ֆինանսական տվյալների բազաները
• Պատրաստում է տարեկան ֆինանսական հաշվետվություններ
• Ապահովում է ԱԱՀ-ի, շահութահարկի, եկամտային հարկի, գույքահարկի, հողի հարկի և այլնի վերաբերյալ ճշգրիտ և ժամանակին վիճակագրական և հարկային հաշվետվությունների կազմումը և ներկայացումը
Պահանջներ՝
• Բարձրագույն կրթություն
• Աշխատանքային փորձը 3 տարվա շինարարական ոլորտում
• Համակարգչային գիտելիքներ, այդ թվում՝ Excel-ի և Հայկական Ծրագրեր-ի իմացություն, 1C
• Հայաստանի Հանրապետության հարկային և աշխատանքային օրենսդրության գերազանց իմացություն
• Շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն
• Թիմային աշխատանքի հմտություններ
Այլ նշումներ՝ Ձեր առաջին քայլը՝ բոլոր այն թեկնածուները, ովքեր համապատասխանում են աշխատատեղի պահանջներին, կարող են իրենց ինքնակենսագրականները ուղարկել hr շնիկ galaxyconcern.am էլ. փոստի հասցեին՝ նշելով թեմայի վերնագրում «Գլխավոր հաշվապահ» պաշտոնը: Ձեր նամակի մեջ խնդրում ենք մի քանի նախադասությամբ նկարագրել այն, ինչ մենք պետք է լրացուցիչ իմանանք Ձեր հմտությունների և մասնագիտական փորձի մասին: Մեզ համար կարևոր է հասկանալ Ձեր վճռականությունը, իմանալ Ձեր տեսլականը:

Անի.

Բարև ձեզ:
Ա/Ձ-ն զբաղվում է մեքենաների վերանորոգմամբ։ Շրջ․ հարկով է աշխատում։ Ի՞նչ տարբերակ կա առանց ՀԴՄ-ի աշխատելու համար։ Կարո՞ղ եմ բոլոր ստացվող գումարները ստանալ բանկային փոխանցման միջոցով և ի՞նչ ձևով եմ ներկայացնելու եկամուտս հարկային:

Անուշ.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհանդիսացող/հանդիսացող (խնդրում եմ նշել երկու դեպքի համար) ԱՁ-ի կողմից որպես աշխատող գրանցվելու դեպքում արդյո՞ք հնարավոր է օգտվել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստից:

Դավիթ.

Բարև ձեզ: Կասե՞ք՝ խանութի հաշվապահական հաշվառում վարելու հարկայինները վճարելու համար պարտադի՞ր է ունենալ լիցենզավորված ՀԾ ծրագիր: Եվս մեկ հարց. հնարավո՞ր է հարկայինները տերմինալով վճարել:

Արմեն.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, մի հարցի պատասխանեք.
Պետ. ռեգիստրում գրանցել եմ ՍՊԸ (տնտեսական գործունեության դասակարգիչը՝ F43.21.1), 13.03.2020թ. ներկայացրել եմ էլեկտրոնային գրանցման հայտ (վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների) և միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն: 2 հաշվետվություն էլ կա «Հանձնված հաշվետվություններ» բաժնում:
Հիմա հարց՝ ե՞րբ և ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնեմ:

Հ.Գ. Եթե հաշվետվությունների բաժնում երևում են հայտերը, նշանակում է հայտերը տեղ հասե՞լ են, ամեն ինչ նորմա՞լ է:

Սուսաննա Ասատրյան.

Հասարակական կազմակերպությունը ո՞ր համարի հաշվետվությունը պետք է լրացնի շահութահարկի համար Տաքսսերվիսի էլ. հաշվետվությունների ցանկից։ Կանխավ շնորհակալ եմ:

Լուսինե.

Բարև ձեզ:
1. IT ոլորտի նորաբաց կազմակերպությունը ի՞նչ հարկով է հարկվելու:
2. IT կազմակերպության համար ո՞ր կազմակերպաիրավական ձևն է առավել նախընտրելի:

Նաիրա.

Բարև ձեզ, սիրելիներս: Այսպիսի մի հարց. ՍՊԸ-ն իր հիմնական միջոցը՝ տարածք-շինությունը, պետք է վաճառի, աշխատում է շրջ. հարկով, կասե՞ք՝ ոնց է հարկվելու վաճառելու դեպքում, եթե վաճառելուց գումարը գերազանցի շրջ. հարկի շեմը, ապա 20 %՞:

Անուշ.

Բարև ձեզ: Ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը՝ հղիության ժամանակահատվածում (10 շաբաթական) մեկ գործատուի մոտից ազատվելուց հետո արդյո՞ք օրենքով սահմանված է որոշակի ժամանակահատված, երբ պետք է այլ աշխատավայրում գրանցվել հետագայում մայրության նպաստից չզրկվելու համար։ Շնորհակալություն։

Անահիտ.

Բարև ձեզ:
Հարգելի հաշվապահներ, դեկտեմբերի 18-ին գրանցել եմ Ա/Ձ, հունվար ամսվանից համարվել եմ շրջանառության հարկ վճարող և կատարել եմ վճարում շահութահարկի և սոց․ վճարի մասով 5 000-ական դրամ։ Մարտի 12-ին լուծարել եմ, այժմ ի՞նչ հաշվետվություններ է անհրաժեշտ ներկայացնել։

Գոհար.

Բարև ձեզ: Ես հաշվապահ չեմ ու երբեք չեմ զբաղվել հաշվապահական հարցերով: Քանի որ գրանցված աշխատող չեմ, ծնվել եմ 1974թ.-ից հետո և մտածում եմ ապագա թոշակի մասին, ուզում եմ գրանցվել որպես շրջանառության հարկով աշխատող ԱՁ, որպեսզի կենսաթոշակային մուծումներ անեմ, ու գործունեությունը համարվի ստաժ։ Արդեն տեղյակ եմ նախորդ հարց ու պատասխանից, որ պետք է ներկայացնեմ եռամսյակային 232 հաշվետվությունը և տարեկան 240, 244, 165 ձևերը։ Հարցս հետևյալն է. ի՞նչ հաշվեհամարի պետք է փոխանցել ամենամսյա 5 000 դրամ սոց. վճարը և 5 000 դրամ շահութահարկը, և արդյո՞ք ոչ մի հաշվետվություն չպետք է կազմվի։ Կանխավ շնորհակալություն:

Արփի.

Բարև ձեզ: Մի քանի հարց ունեմ, շնորհակալ կլինեմ, եթե պարզաբանեք: Դեռ հարկային գրանցում չունեմ, բայց ուզում եմ որպես ֆիզիկական անձ գրանցվել հարկայինում:
1. Արտասահմանյան ընկերության համար Երևանում ֆրիլանս վարչական աշխատանքներ եմ սկսելու անել: Դասիչները կարդացի, դա, կարծես, ամենից շատ համապատասխանում է 82.11.0 Կազմակերպությունների վարչարարական գրասենյակների համալիր գործունեությանը: Ճի՞շտ եմ հասկացել: Այստեղ գրասենյակ չկա, ուղղակի օրական 1 ժամ օնլայն տարբեր տիպի վարչական աշխատանքներ եմ անում, այդքանը: Որպես ֆիզ. անձ կարո՞ղ եմ այս գործունեությունն անել ու հարկերից ազատվա՞ծ եմ լինելու: Ի՞նչ հարկեր եմ վճարելու:
2. Մի քանի դասընթաց եմ անցկացնելու (նեղ մասնագիտական չեն, ավելի շուտ ընդհանուր զարգացման, բայց ոչ ֆորմալ): Ամենամոտ դասիչը 85.59-ն է, բայց ենթադասը ոչ մի նշված կետին չի համապատասխանում: Կարո՞ղ եմ որպես ֆիզ. անձ այս գործունեությունն իրականացնել, ու դա ինչպե՞ս է հարկվում:

Աննա.

Մանկական զարգացման կենտրոնը կարո՞ղ է միկրոձեռնարկատիրությամբ աշխատել, նշեմ՝ սնունդ չի տալու, ավելի շուտ դասապատրաստում է լինելու:

Քրիստինե.

Բարև ձեզ: ՍՊԸ-ի դրամարկղում առկա կանխիկ դրամական միջոցների վրա արգելանք է դրվել, և դրանից հետո հաշվապահը լրացրել է դրամարկղային գիրքը, փոխառություն է ստացել և վճարել է կոմունալ, աշխատավարձ: Ի՞նչ աստիճանի վարչական տուգանք է հասնում դրա համար, խնդրում եմ, մանրամասնեք ու առաջարկեք տարբերակներ՝ ինչ անել:

Լուսինե.

Ես ցանկանում եմ բիզնես սկսել, բայց տանից, ասենք՝ ինչ-որ բաներ թխել և հանձնել խանութներին, ի՞նչ հերթականությամբ, ի՞նչ պետք է անել և խանութներ փաստաթուղթ պե՞տք է ներկայացնել։ ԱՁ-ն բացելուց հետո ի՞նչ փաստաթուղթ և ո՞վ է տալիս այն, որ ներկայացնեմ խանութ, և որ իմ արտադրանքը օրենքով վաճառվի։ Շնորհակալություն։

Մարինե.

Կազմակերպությունում հրդեհ է տեղի ունեցել, որի արդյունքում այրվել են շահագործման մեջ գտնվող փոքրարժեք և արագամաշ առարկաները (առկա է հակահրդեհային ծառայության ակտը): Խնդրում եմ գրել հաշվապահական թղթակցությունները:

Մարիամ.

Բարև ձեզ: Կխնդրեի պատասխանել հետևյալ հարցին. ես ցանկանում եմ վարձակալել տարածք՝ Երևանում գտնվող մոլերից մեկում, և զբաղվել հեռախոսների աքսեսուարների վաճառքով: Ի՞նչ տեսակի հարկ պետք է վճարեմ և մոտավորապես որքա՞ն:

Կանխավ շնորհակալ եմ:

Արմեն.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
1. Ինչպե՞ս գրանցվել միկրոձեռնարկատեր:
2. Ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր:
3. Հնարավո՞ր է էլեկտրոնային դիմել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ դառնալու համար, ՍՊԸ-ն հիմնադրվել է 07.03.2020թ.:

Դավիթ.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք օգնել հետևյալ հարցում. ԱՁ-ն հանդիսանում է շրջանառության հարկ վճարող և ուզում է գրանցել քաղաքացիաիրավականով աշխատող, կարո՞ղ եք ասել հաշվետվության 79 ձևի մեջ բաժին 4֊ում ո՞ր կետերն ենք լրացնելու:

Սիմոն.

Հարգելի հաշվապահներ, ֆիզիկական անձին պասիվ եկամուտներ վճարելիս, մասնավորապես՝ շահաբաժին և վարձակալական վճար, ՀՕ-ի 386-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները կիրառվու՞մ են:

Արմինե.

Ա/Ձ-ն 2014թ.-ից դադարի մեջ է եղել։ Գործունեությունը մարտի 13-ից վերսկսելու դիմում է ներկայացվել, բայց միկրոձեռնարկատիրությամբ զբաղվելու հայտարարությունը չի ընդունում համակարգը։ Իրավունք չկա՞։