02/11/2026

Accountant.am

Ռուզան․

Բարև ձեզ: Կարո՞ղ եք հուշել՝ համակարգչային խաղերի կազմակերպմամբ (փլեյստեշններով) զբաղվող ԱՁ-ն կարող է միկրոյի դաշտում աշխատել + եթե սուրճի ապարատ է դնում սրահում։

Նարինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ ուղղորդել հետևյալ հարցում.
Կատարում եմ հաճախորդների սպասարկում արտասահմանյան ընկերությունում, որն օնլայն առևտուր է իրականացնում Ամազոն վեբսայթում։ Արդյո՞ք կարող եմ համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ նոր հարկային օրենսգրքով։ Նշեմ նաև, որ նախկինում գրանցված է եղել որպես ընտանեկան բիզնես։

Արմինե.

Բարև ձեզ: Կցանկանամ իմանալ ՓԲ ընկերության ֆիրմային կլոր կնիքը ու՞մ ստորագրությունների վրա է դրվում և ո՞ր փաստաթղթերի վրա է պարտադիր դրվում: Շնորհակալություն:

Նաիրա.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ երբ ֆիզ. անձից գույք ենք ձեռք բերում, պե՞տք է նրան գրանցել taxservice-ով քաղաքացիաիրավական հարաբերություն, իսկ եթե ոչ, ինչպե՞ս եկամտահարկի հաշվետվության մեջ ցույց տալ նրանից պահված հարկը:

Անի.

Ցանկանում եմ վարսահարդարման ծառայություններ մատուցել իմ տանը, նաև գնալ հաճախորդների տներ։ Կասե՞ք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարեմ։

Շա՜տ շնորհակալություն:

Արմեն.

Բարև ձեզ։ Նոր բացվող փոքր հասարակական սննդի կետ է, կասե՞ք՝ որքա՞ն շահութահարկ ու առհասարակ ի՞նչ տեսակի հարկեր պետք է վճարել։ Շնորհակալություն։

Սեդա.

Բարև ձեզ: Ինձ կօգնե՞ք կատարել աշխատողի վերջնահաշվարկը: Աշխատողը աշխատանքի է ընդունվել 02.07.2018թ. և դուրս է գալիս աշխատանքից 05.03.2020թ., արձակուրդ չի գնացել և աշխատել է ոչ լրիվ աշխատաժամանակով, շաբաթական 20 ժամ: Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկը, կօգնե՞ք:

Իգոր.

Բարև ձեզ: 2020թ. համար ուզում եմ ընտրել շահութահարկի կանխավճարի այլընտրանքային տարբերակը՝ 2 %-ը: Որպես 2020թ. 1-ին եռամսյակի կանխավճար հաշվարկվում է 2019թ. հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների՞ շրջանառության 2 %-ը: Կանխավ շնորհակալություն:

Ընկերություն՝ Երեմյան Փրոջեքթս
Հասցե՝ Տերյան 8
Հեռախոս՝ 011508800
Էլ. փոստ՝ hr շնիկ yeremyanprojects.com
Թափուր աշխատատեղ՝ Արտադրամասի գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Երեմյան Փրոջեքթսը փնտրում է Արտադրամասի գլխավոր հաշվապահ:
Աշխատանքային պարտականություններ՝
– Իրականացնել հաշվապահական հաշվառման վարումը, ֆինանսական հաշվետվությունների ժամանակին կազմումն ու ներկայացումը
– Գլխավորել նախահաշիվների կազմման սկզբնական հաշվառման փաստաթղթերի ձևերի նախապատրաստման և ընդունման հետ կապված աշխատանքները
– Ապահովել կազմակերպության Արտադրամասի հաշվապահական հաշվառման և հաշվետվության արդյունավետ վարումը՝ հաշվառման աշխատանքների մաքսիմալ կենտրոնացվածության հիման վրա
– Ապահովել ստացվող հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների հաշվառումը, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլումը հաշվապահական հաշվառման հաշիվներում
– Ապահովել փաստաթղթերի ձևակերպման օրինականությունը և ճշտությունը, արտադրանքի ինքնարժեքի, կատարվող աշխատանքների (մատուցվող ծառայությունների) տնտեսապես հիմնավորված հաշվետվական հաշվարկների կազմումը
– Իրականացնել վերահսկողություն հաշվապահական փաստաթղթերի, հաշվարկների և վճարային պարտավորությունների վրա
– Ապահովել հաշվապահական հաշվառում իրականացնելու առաջադիմական ձևերի, մեթոդների և հաշվապահական ծրագրերի նախապատրաստումը և ներդրումը
Պահանջվող որակավորումներ՝
– Բարձրագույն կրթություն
– Առնվազն 4 տարվա աշխատանքային փորձ
– ՀԾ գերազանց իմացություն, Հարկային օրենսգրքի դրույթների վարժ իմացություն
– Excel ծրագրի գերազանց իմացություն, անգլերեն լեզվի աշխատանքային մակարդակի իմացություն
– ACCA հաշվապահական որակավորման համապատասխան աստիճանի առկայությունը համարվում է առավելություն
Դիմելու գործընթաց՝ Վերը նշված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ինքնակենսագրությունները ուղարկել hr շնիկ yeremyanprojects.com էլ. փոստին՝ նշելով պաշտոնը, որի համար դիմում եք:

Ընկերություն՝ Արտ Լանչ
Հեռախոս՝ 093130694
Էլ. փոստ՝ vahan.movsisyan շնիկ artlunch.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Կապան քաղաքում
Աշխատանքի նկարագրություն՝
• Հաշվապահական հաշվառման վարում
• Հարկային հաշիվների և հաշվարկային փաստաթղթերի էլեկտրոնային դուրսգրում
• Գնման ակտերի և այլ փաստաթղթերի կազմում
• Բանկային փոխանցումների կատարում
• Դրամարկղային գրքերի վարում
• Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկում, փոխադարձ հաշվարկների, ակտերի պատրաստում
• Նյութական արժեքների, հիմնական միջոցների և դրանց շարժերի հետ կապված գործառնությունների իրականացում
• Գործուղման փաստաթղթերի կազմում և ձևակերպում
• Առհաշիվ գործարքներին առնչվող առաջնային փաստաթղթերի գրանցում
• Անհրաժեշտության դեպքում՝ թիմակիցներին աջակցում և փոխարինում
Պահանջներ՝
• Բարձրագույն կրթություն՝ հաշվապահության կամ ֆինանսների ոլորտում
• Հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության իմացություն
• Աշխատանքային օրենսգրքի հիմնական դրույթների իմացություն
• Հայկական ծրագրերի (ՀԾ ձեռնարկություն, ՀԾ 7), Word և Excel (բանաձևերի կիրառական իմացություն) ծրագրերի աշխատանքային հմտություններ
• Աշխատանքային փորձ՝ տվյալ ոլորտում (նվազագույնը 3 տարի)
• Պլանավորման և կազմակերպչական հմտություններ
• Հաղորդակցման գերազանց հմտություն
Աշխատավարձ՝ Պայմանագրային

Զվարթ․

Տնօրենի անաշխատունակության ընթացքում պաշտոնակատարն իրավունք ունի՞ ազատելու կամ ընդունելու նոր աշխատակից: Շնորհակալություն:

Արփինե․

Արդյո՞ք ազատված չէ գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը (ՌԴ-ից դրամաշնորհային ծրագրի շրջանակում) ԱԱՀ-ից և մաքսատուրքից, և ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր ներմուծման ժամանակ, եթե ապրանքը չի գնվում ինչ-որ մեկից և անհատույց է։

Վարդուհի․

Բարև Ձեզ։ 2019թ-ի ապրիլ ամսին ՍՊԸ-ն հիմնադրի որոշման համաձայն տրամադրել է 2017թ շահաբաժին, սակայն էլ․ հաշվետվության մեջ չի գրանցել։ Խնդրում եմ օգնել՝ հետագա քայլս ո՞րը կլինի։ Տա՞լ ճշգրտող հաշվետվություն ապրիլ ամսվա համար։

Աննա․

Բարև ձեզ:
Ես նման հարց ունեմ։ Աշխատանքից ազատվել եմ իմ դիմումի համաձայն հղիությանս 6-րդ շաբաթում, այնուհետև անցել եմ աշխատանքի մեկ այլ կազմակերպությունում։ Արդյո՞ք ֆիզ. արձակուրդի նպաստը հաշվելիս հաշվի կառնվի նախկին աշխատանքի եկամուտը, թե՞ ոչ։

Ընկերություն՝ Սիս Նատուրալ ՓԲԸ
Հասցե՝ ք.Երևան, Հաղթանակ 1 փողոց 1/7
Հեռախոս՝ 055386828
Էլ. փոստ՝ accountant շնիկ sisnatural.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահի օգնական
Աշխատանքի նկարագրություն՝ Աշխատավարձի հաշվարկ, ստացված և դուրս գրված հաշիվների մուտք-ելք, ներմուծում, արտահանումների ձևակերպումներ և այլն
Աշխատավարձ՝ 150 000 դրամ
Այլ նշումներ՝ Աշխատանքային փորձը արտադրական ոլորտում կդիտվի որպես առավելություն:

Դավիթ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, ինձ անհրաժեշտ է իմանալ՝ խանութներին սնունդ մատակարարելու դեպքում ինչ քայլեր են հարկավոր, և որն է նպատակահարմար՝ գրանցվել որպես ԱՁ, թե ՍՊԸ բացել կամ գրանվել որպես ընտանեկան բիզնես։ Ես չունեմ այլ բիզնես, սկսնակ եմ, խնդրում եմ ուղղորդել։

Հասմիկ․

Բարև Ձեզ, հարցը նրանում է, որ աշխատողները դիմում են հաճախակի, ցանկացած առիթի համար, օրինակ 1 օր, հրավիրված է ծնունդ, կամ 1 օր պետք է գնա հարսանիք։ Ի՞նչ նշել նման օրերը, եթե մեկ օրյա արձակուրդ չի տրամադրվում, և կազմակերպությունը իրավունք ունի՞ մերժելու։ Նախապես շնորհակալություն։

Արմինե.

Բարև Ձեզ:
Մասնագետներ ջան, խնդրում եմ ինձ տեղեկացրեք նոր գրանցվող ստոմատոլոգիական կլինիկայի համար անհրաժեշտ հարկային ընթացակարգը և հարկման տեսակը դրույքաչափերով: Նախապես շնորհակալություն։

Սերգեյ․

Ֆիզ. անձը իր սեփական տեխնիկայով կազմակերպությանը մատուցել է ծառայություններ: Եթե ծառայությունների մատուցման պայմանագիր եմ կնքում, ապա տալիս եմ աշխատավարձ, այսինքն 23 տոկոսի տակ է ընկնում, արդյո՞ք կարող եմ տեխնիկայի վարձակալության պայմանագիր կնքել և 10 տոկոս ցույց տալ։